USD
366.89
EUR
418.36
RUB
4.6857
GEL
139.59
2026 թ. հուլիսի 23, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+20

Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը օգոստոսի 11-13-ը ժամանակավորապես կդադարեցվի

08.08.2025, 13:36
Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը  ժամանակավորապես կդադարեցվի
Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը օգոստոսի 11-13-ը ժամանակավորապես կդադարեցվի

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ որ Երևանի հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի մոնտաժային աշխատանքներով պայմանավորված, հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը կդադարեցվի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

«Երևանի հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի մոնտաժային աշխատանքներով պայմանավորված՝ 2025թ. օգոստոսի 11-ին, 12-ին և 13-ին, ժամը` 05։00-10։00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը կդադարեցվի»,-նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։