USD
373.34
EUR
440.35
RUB
4.8937
GEL
138.84
2026 թ. ապրիլի 18, շաբաթ
եղանակը
Երևանում
+14

Անգլիական փոստը 3D տպագրության ծառայություն է գործարկում

18.12.2014, 14:43
2014թ.–ի դեկտեմբերից Մեծ Բրիտանիայի փոստն իր բաժանմունքներում 3D տպագրության ծառայություն է գործարկել։ Հատուկ տպիչներն արդեն տեղադրված են Լոնդոնի մի քանի փոստային բաժանմունքում, և անձնակազմը համապատասխան ուսուցում է անցել։
Անգլիական փոստը 3D տպագրության ծառայություն է գործարկում
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2014թ.–ի դեկտեմբերից Մեծ Բրիտանիայի փոստն իր բաժանմունքներում 3D տպագրության ծառայություն է գործարկել։ Հատուկ տպիչներն արդեն տեղադրված են Լոնդոնի մի քանի փոստային բաժանմունքում, և անձնակազմը համապատասխան ուսուցում է անցել։

Անգլիայի փոստային վարչությունը պայմանագիր է կնքել iMakr ընկերության հետ և թողարկել է հնարավոր ապրանքների ցուցակ` հուշանվեր–մագնիսներից մինչև զարդեր։ Օգտատերերը կարող են ընտրել նվերն ու հեռահար կերպով վճարել դրա տպագրության և ուղարկման համար։ Հնարավոր է նաև տպել ինչ–որ իրեր անհատական պատվերով, ինչի համար պարզապես անհրաժեշտ է ուղարկել նվերի լուսանկարը էլեկտրոնային փոստով, իսկ փոստի դիզայներները կմշակեն մոդելն ու կտպեն։ Հաղորդվում է, որ տպագրության համար հասանելի կլինեն ամենատարբեր նյութեր` պլաստիկից և թղթից մինչև շոկոլադ և ոսկի։

Ծառայության դրական փորձի և լավ պահանջարկի դեպքում այն կգործարկվի նաև Անգլիայի այլ փոստային բաժանմունքներում, հաղորդում է computerra.ru–ն։–0–