USD
373.34
EUR
440.35
RUB
4.8937
GEL
138.84
2026 թ. ապրիլի 18, շաբաթ
եղանակը
Երևանում
+12

ՀՀ ԱԻՆ-ում տվյալների բազայի սերվերային կենտրոն կբացվի

29.08.2014, 17:42
ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 2-ին տվյալների բազային սերվերային կենտրոն կբացվի, հայտարարեց ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության պետի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը:
ՀՀ ԱԻՆ-ում տվյալների բազայի սերվերային կենտրոն կբացվի
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 2-ին տվյալների բազային սերվերային կենտրոն կբացվի, հայտարարեց ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության պետի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը:

«Այս բացառիկ սերվերային կենտրոնի բացումը հնարավոր դարձավ «VivaCell-MTS» ընկերության 50 մլն դրամ ներդրման և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի տրամադրած 14 մլն դրամի շնորհիվ», - ասաց Գրիգորյանը մամուլի ասուլիսի ժամանակ:

Միջազգային չափանիշներին համապատասխան սերվերային կենտրոնը կստեղծվի ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի տարածքում, որը գտնվում է հանրապետության ամենասեյսմակայուն շենքերից մեկում, ինչի շնորհիվ աղետի ժամանակ հնարավոր կլինի ապահովել ԱԻՆ-ի անխափան աշխատանքը ($1 – 411 դրամ): -0