USD
366.68
EUR
418.75
RUB
4.6568
GEL
139.5
2026 թ. հուլիսի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+31

ԼՂՀ նախագահը ներկա է գտնվել «Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի նորակառույց շենքի բացմանը

09.04.2015, 15:55
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հինգշաբթի Ստեփանակերտ քաղաքում մասնակցել է «Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողությանը, հաղորդում են երկրի ղեկավարի մամլո ծառայությունից:
ԼՂՀ նախագահը ներկա է գտնվել «Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի նորակառույց շենքի բացմանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հինգշաբթի Ստեփանակերտ քաղաքում մասնակցել է «Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողությանը, հաղորդում են երկրի ղեկավարի մամլո ծառայությունից:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաները հանդիսանում են մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ամենախոստումնալից եւ հեռանկարային ուղղություններից մեկը` հույս հայտնելով, որ հիմնադրամը մեծապես կնպաստի այս ոլորտի առաջընթացին` գործնական կապեր հաստատելով տեղական, հայաստանյան ու արտասահմանյան առաջատար ընկերությունների հետ:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերար Կոնստանտին Մանուկյանին այս ծրագրի իրականացմանը մասնակցելու համար` բարձր գնահատելով նրա շարունակական հայրենանվեր գործունեությունն Արցախում:

Միջոցառմանը ներկա են եղել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր արտերկրից:–0–