USD
362.21
EUR
404.88
RUB
4.2997
GEL
139.47
2026 թ. հոկտեմբերի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+16

Հայերի հիմնած ServiceTitan միաեղջյուր ընկերությունը զբաղեցրել է 6–րդ տեղը Forbes-ի 100 լավագույն ամպային ընկերությունների վարկանիշում

13.08.2024, 12:40
Արա Մագդեսյանի և Վահե Կուզոյանի հիմնադրած ServiceTitan ընկերությունը վեցերորդ տեղն է զբաղեցրել ամերիկյան Forbes-ի 100 լավագույն ամպային ընկերությունների վարկանիշում
Հայերի հիմնած ServiceTitan միաեղջյուր ընկերությունը զբաղեցրել է 6–րդ տեղը Forbes-ի 100 լավագույն ամպային ընկերությունների վարկանիշում

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Արա Մագդեսյանի և Վահե Կուզոյանի հիմնադրած ServiceTitan ընկերությունը վեցերորդ տեղն է զբաղեցրել ամերիկյան Forbes-ի 100 լավագույն ամպային ընկերությունների վարկանիշում։ 

ServiceTitan-ը կենցաղային ծառայությունների ոլորտում գործող ընկերությունների համար ծրագրային ապահովման մատակարարման շուկայի առաջատարներից է, որի արժեքը կազմում է 7,4 միլիարդ դոլար: Ընկերությունը ներկայումս ունի ավելի քան 2800 աշխատակից Գլենդելում, Ատլանտայում և Երևանում: 

2012 թվականին հիմնադրված ServiceTitan ստարտափը աճել է, 2019 թվականին ընկերությունն արդեն գնահատվել է 1,65մլրդ դոլար։

Միաեղջյուր ընկերությունը (անգլերեն՝ Unicorn company) ստարտափ ընկերություն է, որի շուկայական արժեքը գերազանցում է 1 միլիարդ դոլարը: