USD
368.04
EUR
427.96
RUB
5.0736
GEL
137.59
2026 թ. մայիսի 19, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

Պետդուման արգելել է SIM-քարտերի վաճառքը փողոցում

24.10.2013, 14:11
Պետական դուման երկրորդ և երրորդ ընթերցումներով լրացումներ է կատարել «Կապի մասին» օրենքում, որոնք արգելում են SIM-քարտերի վաճառքը վաճառողի սեփականություն հանդիսացող, տնտեսական ենթակայության, օպերատիվ կառավարման կամ վարձակալության  տարածքից դուրս։
Պետդուման արգելել է SIM-քարտերի վաճառքը փողոցում
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Պետական դուման երկրորդ և երրորդ ընթերցումներով լրացումներ է կատարել «Կապի մասին» օրենքում, որոնք արգելում են SIM-քարտերի վաճառքը վաճառողի սեփականություն հանդիսացող, տնտեսական ենթակայության, օպերատիվ կառավարման կամ վարձակալության  տարածքից դուրս։

Օրենքը նախատեսում է նաև կապի օպերատորի անունից գործող անձի պարտավորությունը ծառայությունների մատուցման պայմանագրի ստորագրման ժամանակ դրանում ընդգրկել պայմանագիրը կնքող անձի մասին տեղեկությունները, ինչպես նաև ստորագրված պայմանագրի մեկ օրինակն ուղարկել օպերատորին տասնօրյա ժամկետում, հաղորդում է РБК–ն։

Օրինագծի պարզաբանող գրառման մեջ նշվում է, որ առաջարկված նորմերի ներդրումը չի հանգեցնի կապի ծառայություններ ստանալու` սպառողների իրավունքների սահմանափակմանը։

Օրենքի պահանջները չկատարելու համար նախատեսվում է պատասխանատվություն` ֆիզիկական անձանց համար 2-5 հազար ռուբլի տուգանք, պաշտոնատար անձանց համար` 5-50 հազար ռուբլի տուգանք, իրավաբանական անձանց համար` 100-200 հազար ռուբլի տուգանք։

Բացի այդ, վարչական պատասխանատվություն է սահմանվում պայմանագրի ստորագրումն իրականացնող, բայց միաժամանակ կապի օպերատորի կողմից ոչ լիազորված անձանց համար։ Վարչական պատասխանատվություն է սահմանվում նաև բաժանորդի մասին ոչ հավաստի տեղեկություն տրամադրելու համար։ -0-