USD
373.34
EUR
440.35
RUB
4.8937
GEL
138.84
2026 թ. ապրիլի 18, շաբաթ
եղանակը
Երևանում
+18

Կարինե Մինասյանը դարձավ ԵՏՀ–ի ՏՏ գծով առաջին նախարարը

24.12.2015, 11:00
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ որոշում է ընդունվել կոլեգիայի գործունեության շրջանակում ներդնել նոր հեռանկարային ուղղություն` ներքին շուկաներ, ինֆորմատիզացիա, ՏՀՏ։
Կարինե Մինասյանը դարձավ ԵՏՀ–ի ՏՏ գծով առաջին նախարարը

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ որոշում է ընդունվել կոլեգիայի գործունեության շրջանակում ներդնել նոր հեռանկարային ուղղություն` ներքին շուկաներ, ինֆորմատիզացիա, ՏՀՏ, ինչի կապակցությամբ նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տեղեկատվական տեխնոլոգիաների գծով առաջին նախարարը, հաղորդում է CNewsը։

ԵՏՀ–ի նախարարի պաշտոնին նշանակվել է Կարինե Մինասյանը, ով զբաղեցրել է ԵՏՀ–ի կոլեգիայի հայաստանյան անդամի պաշտոնը 2015 թ.–ի հունվարից, երբ Հայաստանն անդամակցեց ԵՏՄ–ին։

Հիմա ԵՏՀ–ն կկազմի խորհրդի անդամ երկրների ընդհանուր թվային օրակարգը, քանի որ ինֆորմատիզացիան և ՏՀՏ–ն ներառվել են ԵՏՄ զարգացման առաջնահերթությունների ցանկում։

Մինասյանը պաշտոնը կստանձնի 2016 թ.–ի փետրվարի 1–ից և կզբաղվի ԵՏՀ–ում ՏՀՏ և տեղեկատվական փոխգործակցության հարցերի համակարգմամբ, ինչպես նաև կհամակարգի ներքին շուկաների գործունեությունն առանց խոչընդոտների և սահմանափակումների։ –0–