USD
373.81
EUR
440.91
RUB
4.8999
GEL
138.96
2026 թ. ապրիլի 18, շաբաթ
եղանակը
Երևանում
+13

ՌԴ–ում արգելափակել են Viber–ը

13.12.2024, 21:45
Viber–ն արգելափակվել է Ռուսաստանում
ՌԴ–ում արգելափակել են Viber–ը

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Viber մեսենջերի հասանելիությունը սահմանափակվել է Ռուսաստանում տեղեկատվության տարածման կազմակերպիչների նկատմամբ Ռուսաստանի օրենսդրության պահանջների խախտման պատճառով, հայտնում է ՌԲԿ–ն՝ հղում անելով Ռոսկոմնադզորըին։ 

«[Պահանջների] կատարումն անհրաժեշտ է ահաբեկչական և ծայրահեղական նպատակներով մեսենջերը օգտագործելու սպառնալիքները, քաղաքացիների հավաքագրման, թմրանյութերի վաճառքի, ինչպես նաև անօրինական տեղեկատվության տեղադրման հետ կապված սպառնալիքները կանխելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Mediascope-ի նոյեմբեր ամսվա տվյալներով՝ Viber-ը Ռուսաստանում տարածվածությամբ երրորդ տեղում է՝ զիջելով WhatsApp-ին և Telegram-ին։ Այն ամեն ամիս օգտագործում է երկրի բնակչության 26%-ը, օրական օգտվում է ռուսաստանցիների 14%-ը։