Apple–ն իր նոր iPhone–ը կներկայացնի սեպտեմբերի տասին
12.08.2013,
14:47
Apple ընկերությունը կարող է նոր սերնդի իր ճանաչված iPhone–ը ներկայացնել սեպտեմբերի 10–ի միջոցառման ժամանակ, հայտնում է All Things Digital բլոգը` հղում անելով լավատեղյակ աղբյուրներին։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Apple ընկերությունը կարող է նոր սերնդի իր ճանաչված iPhone–ը ներկայացնել սեպտեմբերի 10–ի միջոցառման ժամանակ, հայտնում է All Things Digital բլոգը` հղում անելով լավատեղյակ աղբյուրներին։
Նոր սմարթֆոնի գործարկումը տարվա առանցքային իրադարձությունն է Apple–ի համար։ Երրորդ եռամսյակում հասույթի ավելի քան 51 տոկոսը կամ 18.1 միլիարդ դոլարը ստացել է iPhone–ի հաշվին։ Սակայն սմարթֆոնի գլոբալ շուկայում արտադրողի բաժնեմասը նվազում է` IDC–ի տվյալներով, երկրորդ եռամսյակում այն նվազել է 3.4 տոկոսային կետով` մինչև 13.2 տոկոս։ Պատճառներն են` Samsung–ի հետ սուր մրցակցությունը, ինչպես նաև լավ բնութագրերով ոչ թանկ Android-սմարթֆոնների հայտնվելը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Փորձագետները ենթադրում են, որ նոր iPhone–ում արտադրողն օգտագործում է IGZO էկրան Retina–ի փոխարեն, կներկառուցի 1,6 ԳՀց–ից սկսած արագության պրոցեսոր և 2 Գբ օպերատիվ հիշողություն, ինչպես նաև սմարթֆոնը կզինի 12 մեգապիքսելանոց խցիկով, NFC-մոդուլով և մատնահետքերի ցուցիչով։ Բացի այդ, որոշ աղբյուրներ հայտնում են, որ Apple–ը կարող է մեծացնել էկրանի անկյունագիծը մինչև 4.3 դյույմ` ներկայիս 4–ի փոխարեն։ Apple–ի ներկայացուցիչներն այդ տեղեկությունը չեն մեկնաբանում։
Միջոցառման գլխավոր ինտրիգն այն է լինելու, թե արդյո՞ք, Apple–ը նոր մարտավարություն կկիրառի իր սմարթֆոնների դեպքում։ Ավելի վաղ նոր սարքի գործարկելուց հետո ընկերությունն իջեցնում էր նախորդ մոդելների գները։ Սակայն ներկայում, որոշ տվյալներով, այս սմարթֆոնին զուգընթաց Apple–ը կարող է գործարկել iPhone–ի նոր ոչ թանկ տարբերակ։ -0-