USD
368.53
EUR
429.12
RUB
5.0629
GEL
138.37
2026 թ. հունիսի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+16

OpenAI-ը առաջիկայում համագործակցության վերաբերյալ առաջարկ կփոխանցի ՀՀ-ին

21.11.2025, 13:16
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է OpenAI-ի ներկայացուցիչների հետ
OpenAI-ը առաջիկայում  համագործակցության վերաբերյալ առաջարկ կփոխանցի ՀՀ-ին

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. OpenAI-ի ներկայացուցիչները ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի հետ հանդիպմանը հայտնել են, որ առաջիկայում հայկական կողմին կփոխանցեն համագործակցության վերաբերյալ իրենց առաջարկը։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան փոխանցմամբ, նոյեմբերի 20-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է OpenAI-ի Գլոբալ բիզնեսի գծով փոխնախագահ Նեյթ Հարբաչեկի և Միջազգային քաղաքականության ու գործընկերությունների բաժնի ներկայացուցիչ Այվի Լաու-Շինդեվոլֆի հետ։

Քննարկվել են արհեստական բանականության կիրառման հնարավորությունները կրթության, առողջապահության, արդյունաբերության, ամպային ենթակառուցվածքների և մի շարք այլ ոլորտներում։

Դեսպանը կարևորել է OpenAI-ի հետ համագործակցությունը՝ որպես Հայաստանի արհեստական բանականության էկոհամակարգի զարգացման առանցքային ուղղություն։