Քաղաքացիները շարունակում են կեղծ հաղորդագրություններ ստանալ ՃՈ–ից․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
Այսօր,
12:26
Կիբեռոստիկանությունը զգուշացնում է, որ քաղաքացիները շարունակում են կեղծ հաղորդագրություններ ստանալ Ճանապարհային ոստիկանությունից
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է, որ քաղաքացիները շարունակում են կեղծ հաղորդագրություններ ստանալ Ճանապարհային ոստիկանությունից։
«Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «Ճանապարհային Ոստիկանության» անունից։ Այս հաղորդագրությունների նպատակը մեկն է` հափշտակել Ձեր ֆինանսական միջոցները։
Պարզապես անտեսեք դրանք, բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ. փոստը», – նշվում է Կիբեռոստիկանության հաղորդագրության մեջ։