USD
373.34
EUR
440.35
RUB
4.8937
GEL
138.84
2026 թ. ապրիլի 19, կիրակի
եղանակը
Երևանում
+8

Google-ը և Samsung-ը ծանուցեցին $249 արժողությամբ Chromebook նեթբուքը

19.10.2012, 11:27
Ինտերնետային Google և հարավկորեական Samsung ընկերությունները ներկայացրեցին $249 արժողությամբ Chromebook ապրանքանիշի նեթբուքը, ասվում է Google-ի հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Google-ը և Samsung-ը ծանուցեցին $249 արժողությամբ Chromebook նեթբուքը

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ինտերնետային Google և հարավկորեական Samsung ընկերությունները ներկայացրեցին $249 արժողությամբ Chromebook ապրանքանիշի նեթբուքը, ասվում է Google-ի հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Chromebook ապրանքանիշի նեթբուքերն աշխատում են Google Chrome OS-ի «ամպային» օպերացիոն համակարգի կառավարմամբ: Նոր Chromebook-ն ունի 11,6 դյույմ անկյունագծով էկրան և կշռում է 1,1 կիլոգրամ: Սարքն առանց վերալիցքավորելու կարող է աշխատել մոտ 6,5 ժամ:

Այսօրվանից նոր Samsung Chromebook-ը հասանելի է նախնական պատվերների համար Amazon, Best Buy, PC World և այլ առցանց ռեսուրսներում, իսկ հաջորդ շաբաթվանից՝ Google Play ինտերնետային խանությում: ԱՄՆ-ի գնորդները կարող են այն ձեռք բերել սովորական Best Buy խանութներում:--0--