USD
366.89
EUR
418.36
RUB
4.6857
GEL
139.59
2026 թ. հուլիսի 23, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+21

Facebook-ը iOS-սարքերից լուսանկարների ավտոմատ բեռնում է թեստավորում

21.11.2012, 15:37
Աշխարհի խոշարագույն Facebook սոցիալական ցանցը թեստավորում է Apple iOS բջջային պլատֆորմով սարքերից լուսանկարների ավտոմատ ներբեռնման գործառույթը, գրում է  Engadget տեխնոբլոգը՝ հղում անելով թեստավորմանը ներգրավված օգտագործողներին:
Facebook-ը iOS-սարքերից լուսանկարների ավտոմատ բեռնում է թեստավորում

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Աշխարհի խոշարագույն Facebook սոցիալական ցանցը թեստավորում է Apple iOS բջջային պլատֆորմով սարքերից լուսանկարների ավտոմատ ներբեռնման գործառույթը, գրում է  Engadget տեխնոբլոգը՝ հղում անելով թեստավորմանը ներգրավված օգտագործողներին:

Լուրերն այն մասին, որ Facebook-ը մտադիր է ժամանակի ընթացքում ներդնել օգտագործողի բջջային սարքի և սոցցանցի նրա ըքաունթի միջև լուսանկարների ավտոմատացման համաժամանակեցման գործառույթ, շուկայում պտտվում են արդեն մի քանի ամիս: Սեպտեմբերին տեխնոլոգիական ԶԼՄ-ները հայտարարել էին, որ աշխարհի խոշորագույն սոցցանցը Photo Sync նմանատիպ գործառույթ է թեստավորում  Google Android պլատֆորմի համար, գրում է digit.ru-ն: -0-