USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+20

Wi-Fi Calling արտերկրում, ինչպես տանը

01.04.2025, 17:11
Արտերկրում Wi-Fi Calling ծառայությունից օգտվելիս՝ բոլոր զանգերի ու SMS-ների համար կիրառվում են ընթացիկ սակագնային պլանով սահմանված սակագներն ու ծառայությունների ներառումները
Wi-Fi Calling արտերկրում, ինչպես տանը

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Արտերկիր մեկնելիս մարդիկ փնտրում են լավագույն և առավել մատչելի լուծումներ՝ էժան ավիատոմսեր, հարմարավետ հյուրանոցներ և, իհարկե` կապի ամենից հարմար ու մատչելի ծառայություն: Wi-Fi Calling-ը հենց այդ ծառայությունն է: Այն հասանելի է բացառապես Viva-ի բաժանորդներին, հաղորդում է Վիվա ընկերության մամուլի ծառայությունը։

Արտերկրում Wi-Fi Calling ծառայությունից օգտվելիս՝ բոլոր զանգերի ու SMS-ների համար կիրառվում են ընթացիկ սակագնային պլանով սահմանված սակագներն ու ծառայությունների ներառումները:

 Viva, Вива, арм

Գործարկումից շատ չանցած՝ Wi-Fi Calling-ը գնահատվել ու լայն տարածում է ստացել Viva-ի բաժանորդների շրջանում: Ընդամենը 1 տարում արտերկրում Wi-Fi Calling օգտագործողների թիվը կրկնապատկվել է, իսկ ձայնային թրաֆիկը աճել է երեք անգամ՝ սահմանելով նոր ռեկորդ:

Viva, Вива, арм

Ի՞նչ է Wi-Fi Calling-ը

·        Զանգը կատարվում ու ստացվում է Wi-Fi ցանցի միջոցով` առանց բջջային ցանցի անհրաժեշտության:

·        Արտերկրից զանգեր կատարելու ու ստանալու դեպքում՝ նույն սակագները, ինչ Հայաստանում:

·        Անվճար մուտքային զանգեր:

·        Անվճար ակտիվացում:

·        Օգտագործման համար հավելյալ գումար չի գանձվում:

Ի՞նչպես օգտվել Wi-Fi Calling-ից

Wi-Fi Calling ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է

·        Wi-Fi Calling ֆունկցիայով հեռախոս:

·        ակտիվացնել Wi-Fi Calling ֆունկցիան հեռախոսի կարգավորումներում:

·        Միանալ ցանկացած Wi-Fi ցանցի:

·        (Խորհուրդ է տրվում) Ակտիվացնել «Ինքնաթիռի ռեժիմ»-ը (Airplane/Flight mode)

Այսպիսով՝ արդեն անցյալում են «Արագ ասեմ, որ շատ գումար չգնա» կամ «սպասիր՝ մեսենջերով զանգեմ, հանգիստ խոսենք» արտահայտությունները: Կարիք չկա փնտրելու այլընտրանքային կապի միջոցներ:

Wi-Fi Calling-ի միջոցով SMS ստանալու և ուղարկելու նորարար լուծումը մշակել է Viva-ն՝ որպես իր բաժանորդների համար նախատեսված բացառիկ ծառայություն:

Իրավիճակներ, երբ Wi-Fi Calling-ի միջոցով SMS ստանալն ու ուղարկելը պարզապես անհրաժեշտություն է

·          Քարտային/բանկային գործարքների վերաբերյալ SMS ծանուցումներ:

·          Վարկային վճարումների մասին հիշեցումներ:

·          Այլ կարևոր SMS հաղորդագրություններ՝ արտերկրում ռոումինգ չունենալու դեպքում:

Wi-Fi Calling. մշտական կապ հայրենիքի հետ՝ հայկական սփյուռքի համար

Wi-Fi Calling-ի շնորհիվ սփյուռքի մեր հայրենակիցները կարող են շարունակել օգտվել իրենց հայկական համարից, անկախ գտնվելու վայրից, և խոսել հարազատների հետ նույն սակագներով, ինչ Հայաստանում, ստանալ և ուղարկել SMS-ներ:

Հետաքրքիր փաստեր

Wi-Fi Calling-ից արտերկրում առավել ակտիվ օգտվում են "Samsung" (66%) և "Apple" (30%) սարքերով:

Viva, Вива, арм