USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+17

Ucom-ի բիզնես հաճախորդները ձեռք կբերեն MacBook Pro-ն՝ խնայելով մանրածախ գնի մինչև 30%-ը

07.06.2023, 15:41
Բիզնես հաճախորդների համար կգործեն նաև հին սարքավորման փոխանակման՝ Trade-In և հետգնման՝ Buy-Back ծառայությունները
Ucom-ի բիզնես հաճախորդները ձեռք կբերեն MacBook Pro-ն՝ խնայելով մանրածախ գնի մինչև 30%-ը

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի./ԱՌԿԱ/. Այսուհետ «Յուքոմ» ընկերության բիզնես հաճախորդները կարող են միանալ Ucom-ի Business Premium, Ունիվերսալ 8000 կամ Ունիվերսալ 12500 սակագնային պլաններին 12 ամսով և աննախադեպ ցածր արժեքով ձեռք բերել Apple ընկերության MacBook Pro 14 և MacBook Pro 16 սարքավորումները՝ խնայելով մանրածախ գնի մինչև 30%-ը, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը։ 

Ավելին, բիզնես հաճախորդների համար կգործեն նաև հին սարքավորման փոխանակման՝ Trade-In և հետգնման՝ Buy-Back ծառայությունները։ 

Հին սարքավորման փոխանակման՝ Trade-In-ի ընթացքում կորպորատիվ հաճախորդը կարող է ներկայացնել իր հին MacBook-ը Ucom-ի սպասարկման սրահներից մեկը՝ անկախ այն փաստից, թե որտեղից է ձեռք բերել սարքավորումը։ Ucom-ի մասնագետը կգնահատի օգտագործված սարքավորման արժեքը, որն էլ կնվազեցվի նոր ձեռք բերվող MacBook-ի գնից։ 

«Որպես Apple ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ Ucom-ը ոչ միայն հնարավորություն է ընձեռում իր կորպորատիվ հաճախորդներին փոխարինել օգտագործված սարքավորումը նոր սերնդի ավելի հզոր աշխատանքային գործիքով, ընդ որում՝ առավել մատչելի արժեքով, այլև երաշխավորում է հետգնումը կամ, ինչպես ընդունված է ասել՝ Buy-Back-ը, MacBook-երի մաշվածության ժամկետի ավարտին», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։  

Հավելենք, որ MacBook 14 և MacBook 16 մոդելի համակարգիչների համար գործում է հավելյալ երաշխիք, որը թույլ կտա զերծ մնալ վերանորոգման ծախսերից հիմնական երաշխիքի ավարտից հետո։–0–