Ucom և Apple–ի պաշտոնական ներկայացուցիչ՝ ASBIS ընկերությունները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
18.07.2023,
15:34
Հուշագրով ևս մեկ անգամ ընդգծվել է Ucom-ի և Apple պաշտոնական ներկայացուցչության միջև փոխգործակցությունը, ազդարարվել է վաճառքների ընդլայնման ռազմավարական ծրագրի մեկնարկը

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի./ԱՌԿԱ/. Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «ASBIS Կովկաս, Կենտրոնական Ասիա և Մոլդովա» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Յագլովը երեքշաբթի Երևանում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։
Հուշագրով ևս մեկ անգամ ընդգծվել է Ucom-ի և Apple պաշտոնական ներկայացուցչության միջև փոխգործակցությունը, ազդարարվել է վաճառքների ընդլայնման ռազմավարական ծրագրի մեկնարկը և սպասարկման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումների շարքը, ներկայացվել են հայաստանյան B2B՝ կորպորատիվ և B2C՝ անհատ բաժանորդների համար մշակված հատուկ առաջարկներ։
«Յուքոմ» ընկերությունն Apple արտադրանքի պաշտոնական վերավաճառող է 2015 թվականից։ Հայաստանում սփռված Ucom-ի 78 վաճառքի և սպասարկման կենտրոններից 15-ում առկա են Apple ոճով կահավորված առանձին անկյուններ, ընդ որում՝ ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզային այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Աշտարակը, Գյումրին, Հրազդանը և Վանաձորը։ Առավել մարդաշատ սպասարկման կենտրոններում հնարավոր է ստանալ Apple-ի կողմից վերապատրաստված iPro մասնագետների խորհրդատվությունը։
Ինչպես նշեց Յիրիկյանը, Apple–ի հետ համագործակցության շնորհիվ ընկերությունը կարող է շուկա դուրս գալ բացառիկ առաջարկներով ֆիզիկական անձանց և B2C բաժանորդների համար, միաժամանակ ներկայացնել հետաքրքիր առաջարկներ B2B հաճախորդներին։
«Մեկ ամսից ավելի է, որ ASBIS-ի հետ մեր գործակցության արդյունքում Ucom-ի կորպորատիվ հաճախորդները կարողանում են օգտվել հին MacBook-երի փոխանակման՝ Trade-In և հետգնման՝ Buy-Back ծառայություններից։ Հին սարքավորման փոխանակման՝ Trade-In-ի ընթացքում կորպորատիվ հաճախորդը ներկայացնում է իր հին MacBook-ը Ucom-ի մասնագետին, ով գնահատում է օգտագործված սարքավորման արժեքը, որն էլ իր հերթին նվազեցվում է նոր ձեռք բերվող MacBook-ի գնից», – ասաց նա։

Յիրիկյանը նշեց, որ Ucom-ը ոչ միայն հնարավորություն է ընձեռում իր կորպորատիվ հաճախորդներին փոխարինել օգտագործված սարքավորումը նոր սերնդի՝ ավելի հզոր աշխատանքային գործիքով, ընդ որում՝ առավել մատչելի արժեքով, այլև երաշխավորում է հետգնումը կամ, ինչպես ընդունված է ասել՝ Buy-Back-ը, MacBook-երի մաշվածության ժամկետի ավարտին։
Յագլովն իր հերթին ընդգծեց, որ այս հուշագրի ստորագրումը կարևոր քայլ է ASBIS-ի և Ucom-ի՝ որպես պաշտոնական վերավաճառողի միջև գործակցության զարգացման համատեքստում։
«Մենք ոչ միայն պայմանավորվել ենք, այլև արդեն սկսել ենք ամրապնդել մեր գործակցությունը երեք հիմնական ուղղություններով՝ մանրածախ առևտրի զարգացման, B2B առաջարկների ձևավորման և Trade-In հնարավորությունների ստեղծման առումով». – ասաց նա։
Նա խոսեց նաև նաև MacBook–ի հետ կապված հատուկ առաջարկի մասին, որը կստանան Ucom–ի հաճախորդները, որպեսզի Apple–ի սարքն օգտագործեն իրենց բիզնես խնդիրների համար։
«Այս առջարկը քայլերից մեկն է, որպեսզի հաճախորդները կարողանան փորձել Apple–ի MacBook–ը», – ասաց նա։
Միջոցառման ավարտին «Ասբիս Կովկաս, Կենտրոնական Ասիա և Մոլդովա» ներկայացուցիչը պատմել է Apple SEED` վաճառքի ակտիվացման, կրթության և զարգացման ծրագրի մասին, որի շրջանակներում B2B և B2C սեգմենտների հետ աշխատող Ucom-ի անձնակազմը տեղեկանում է վաճառքի նորություններին, նոր արտադրանքի մասին, ստանում է խորհրդատվություն և լրացուցիչ տեղեկատվություն, կարողանում է սովորելու ընթացքում միավորներ վաստակել սմարթֆոնի միջոցով։
Apple SEED կրթական ծրագրի մասնակիցներից ամենամեծ առաջադիմությունը գրանցած Ucom-ի աշխատակից Վահե Տեր-Գևորգյանն արժանացել է հատուկ հավաստագրի։–0–