USD
373.81
EUR
440.91
RUB
4.8999
GEL
138.96
2026 թ. ապրիլի 18, շաբաթ
եղանակը
Երևանում
+10

Ցանցահենները կարող են 1.4 միլիարդ Android սմարթֆոններ և պլանշետներ գաղտնալսել

17.08.2016, 15:31
Android–սարքերի ավելի քան 80 տոկոսը կիբեռգրոհի վտանգի առջև են։ Այդ մասին, ինչպես հայտնում է Lenta.ru–ն, հայտնում է The Next Web–ը։
Ցանցահենները կարող են 1.4 միլիարդ Android սմարթֆոններ և պլանշետներ գաղտնալսել

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Android–սարքերի ավելի քան 80 տոկոսը կիբեռգրոհի վտանգի առջև են։ Այդ մասին, ինչպես հայտնում է Lenta.ru–ն, հայտնում է The Next Web–ը։

2012 թ.-ին թողարկված 3.6 Linux OS տարբերակում հայտնաբերված թերությունը թույլ է տալիս ցանցահեններին անջատել օգտատերերին սերվերներից և խոչընդոտել հավելվածների աշխատանքը: Այն կարող է նաև օգտագործվել չգաղտնագրված տրաֆիկին հետևելու համար կամ օգտատիրոջ տվյալների հոսք վնասակար ԾԱ ներմուծելու համար: Բացի այդ, չարագործները կարող են անարգել գաղտնալսել հեռախոսազրույցները և հափշտակել օգտատերերի անձնական հաղորդագրությունները:

Թերությունը, որի վրա ուշադրություն են դարձրել Lookout ընկերությունից, առկա նաև Android KitKat 4.4 տարբերակում, ինչպես նաև ավելի ուշ մոդելներում: Սա նշանակում է, որ 1,4 մլրդ Android սարքեր կարող են հարձակման ենթարկվել ինտերնետ-չարագործների կողմից:

Նման ցանցահենային հարձակումները կիրառական չեն խոշոր զանգվածներով, քանի որ խոցելի Android կոտրելը զբաղեցնում է մոտ մեկ րոպե, սակայն կիրառելի է կոնկրետ մարդկանց վրա նպատակաուղղված հարձակումների համար:

Google-ից հայտարարել են, որ ընկերության ինժեներներն արդեն տեղյակ են անվտանգության համակարգում առկա թերության մասին և «ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները»: CVE-2016-5696 անվանմամբ թերությունն արդեն շտկվել է Linux-ի միջուկում, Android-ի համար ուղղումներով ֆայլը գտնվում է մշակման փուլում և շուտով պատրաստ կլինի: -0-