USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 11, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+20

Team Telecom Armenia-ն դարձավ SSSholidays-ի գլխավոր հովանավոր

22.10.2021, 19:58
Team Telecom Armenia-ն դեկտեմբերի 6-12-ին Արաբական Միացյալ Էմիրություններում տեղի ունեցող SSSholidays միջոցառմանը հանդես կգա որպես գլխավոր հովանավոր
Team Telecom Armenia-ն դարձավ SSSholidays-ի գլխավոր հովանավոր

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Team Telecom Armenia-ն դեկտեմբերի 6-12-ին Արաբական Միացյալ Էմիրություններում տեղի ունեցող SSSholidays միջոցառմանը հանդես կգա որպես գլխավոր հովանավոր, հաղորդում է Team Telecom Armenia–ի մամուլի ծառայությունը։

Seaside Startup Summit-ը ներկայանում է նոր ֆորմատով, որը առաջին անգամ կանցկացվի ԱՄԷ-ի Ռաս Ալ Խայմա էմիրությունում DoubleTree by Hilton հյուրանոցում։ Հայաստանից միջոցառմանը կմասնակցեն ՏՏ ոլորտի մի շարք ընկերություններ և շուրջ 15 ստարտափ թիմ: Այս նորաստեղծ ընկերությունների համար մշակվում է մենթորշիփի հիման վրա կառուցված կրթական ծրագիր, որից հետո վերջիններս կմասնակցեն Startup Battle-ի։ Գլխավոր մրցանակը Team Telecom Armenia ընկերություն կողմից կհանձնվի հաղթող ստարտափ թիմին։

«Հայաստանի ստարտափ էկոհամակարգի զարգացումը և տեխնոլոգիական միջոցառումների կայացումը մեր թիմի ուշադրության կենտրոնում են։ Ուրախ ենք, որ Seaside Startup Summit-ը ներկայանում է այսպիսի հետաքրքիր ձևաչափով և վստահ, որ այս համագործակցության արդյունքները կնպաստեն մասնակից ընկերությունների և մրցակից ստարտափների զարգացմանը», - նշել է Team Telecom Armenia ընկերության համահիմնադիր, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը։

SSSholidays միջոցառման մանրամասներին և մասնակցության ձևաչափերին կարող եք ծանոթանալ ընկերության կայքէջում՝ : Միջոցառման մասին տեսանյութը կարելի է դիտել այստեղ

«Team» հեռահաղորդակցական ընկերության (ապրանքանիշը` TEAM. Telecom Armenia) հիմնադիրներն են Հայկ և Ալեքսանդր Եսայանները, որոնք եղել են Ucom ընկերության հիմնադիրներն ու երկար ժամանակ ղեկավարել են ընկերությունը։ Նոր ընկերությունը գրանցվել է 2020թ.–ի ապրիլի 20–ին «AllNet» անունով, հետո անվանափոխվել է «TEAM»–ի և ՀԾԿՀ–ից հեռահաղորդակցական ոլորտում գործունեություն իրականացնելու արտոնագիր է ստացել։ 

VEON Ltd հեռահաղորդակցական և ինտերնետ ծառայությունների ոլորտի համաշխարհային փրովայդերը 2020թ.–ի հոկտեմբերի 29–ին հայտարարեց, որ Team ընկերության հետ համաձայնագիր է կնքել «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի (ապրանքանիշը` Beeline) հայկական դուստր ընկերության վաճառքի մասին։ 2020թ.–ի նոյեմբերի 16–ին ընկերությունը հայտնեց, որ «ՎԵՈՆ Արմենիան» ստացել է նոր իրավաբանական անվանում` «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ։ Ընկերությունը դեռ կշարունակի հանդես գալ և ծառայություններ մատուցել Beeline ապրանքանիշի ներքո։–0–