ՀՀ–ում կապի ոլորտի հասույթը 4 ամսում աճել է 1%–ով՝ մինչև 54,5 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հեռուստառադիոհաղորդումների ստեղծման և հեռարձակման, ինչպես նաև հեռահաղորդակցական գործունեության ոլորտում 2025 թվականի հունվար-ապրիլին գրանցված հասույթը կազմել են 54,496.3 միլիոն դրամ, ինչը 1%-ով ավելի է 2024 թվականի հունվար-ապրիլի համեմատ։ Այս մասին հայտնում է ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն։
Միաժամանակ, այս տարվա ապրիլին այս ոլորտի հասույթը կազմել է 13,760.0 միլիոն դրամ՝ նախորդ տարվա ապրիլի համեմատ աճելով 2.4%-ով և այս տարվա մարտի համեմատ նվազելով 4.6%-ով։
Նշված գումարից հեռահաղորդակցության ոլորտի այս տարվա հունվար-ապրիլի հասույթը կազմել է 50,823.6 միլիոն դրամ (2024 թվականի հունվար-ապրիլի համեմատ աճը կազմել է 1.7%), հեռուստատեսային ծրագրերի ստեղծման և հեռարձակման գծով՝ 3,127.8 միլիոն դրամ (5.4%-ի նվազում), ռադիոհաղորդումների ստեղծման և հեռարձակման գծով՝ 544.9 միլիոն դրամ (14.9%-ի նվազում): ($1 - 383.1 դրամ)