USD
368.08
EUR
419.65
RUB
4.9314
GEL
139.03
2026 թ. հունիսի 24, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+29

Orange Armenia–ն նվազեցնում է Internet Hima և MyFi սակագնային պլանների միացման գինը

04.06.2013, 20:35
Հունիսի 1-ից Orange-ն ինտերնետի իր բաժանորդներին առաջարկում է ձեռք բերել լրացուցիչ փաթեթներ և ակտիվացնել ծառայություններ նախկինից ավելի գրավիչ պայմաններով:

Orange Armenia–ն նվազեցնում է Internet Hima և MyFi սակագնային պլանների միացման գինը

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 1-ից Orange-ն ինտերնետի իր բաժանորդներին առաջարկում է ձեռք բերել լրացուցիչ փաթեթներ և ակտիվացնել ծառայություններ նախկինից ավելի գրավիչ պայմաններով:

Ինտերնետ Հիմա և MyFi ծառայությունների բաժանորդները կարող են ակտիվացնել «Եվս մեկ անգամ» ծառայությունը 3000 դրամով նախկին 4000 դրամի փոխարեն և ստանալ նույն ծավալով գերարագ ինտերնետ, որը ստանում են ամեն ամիս՝ ըստ իրենց սակագնային պլանի:

«Օրինակ,  Ինտերնետ Հիմա 9000 սակագնային պլանի դեպքում «Եվս մեկ անգամ» ծառայությունն ակտիվացնելիս բաժանորդը կստանա ևս 10 ԳԲ գերարագ ինտերնետի ծավալ: Չօգտագործված ինտերնետի ծավալը կփոխանցվի հաջորդ ամիս: Եվս մեկ անգամ ծառայությունը կարելի է ակտիվացնել՝ ուղարկելով OMT բանալի բառը 111 կարճ համարին»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում մինչ օրս կատարել է մոտ 250 միլիոն եվրոյի ներդրումներ (ներառյալ լիցենզիայի ձեռքբերման համար) և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` բնակչության ավելի քան 95% տոկոսին: --0—