USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+26

Apple–ն աշխատում է «գաղտնի նախագծի» վրա

01.10.2013, 10:54
Apple–ը օգտագործողների վեբ–ինտերֆեյսերի դիզայների թափուր աշխատատեղ է հայտարարել, և այդ աշխատողը, պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության համաձայն, պետք է աշխատի ընկերության նոր «գաղտնի նախագծերից մեկի» վրա,  հայտնում է Cnews–ն։
Apple–ն աշխատում է «գաղտնի նախագծի» վրա
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Apple–ը օգտագործողների վեբ–ինտերֆեյսերի դիզայների թափուր աշխատատեղ է հայտարարել, և այդ աշխատողը, պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության համաձայն, պետք է աշխատի ընկերության նոր «գաղտնի նախագծերից մեկի» վրա,  հայտնում է Cnews–ն։

Դիմողին առաջադրվում են հետևյալ պահանջները` «հաշվիչ տեխնիկա» մասնագիտությամբ բակալավրի աստիճանի առկայություն, վեբ–ծառայությունների և հավելվածների ստեղծման ոլորտում ոչ պակաս քան երեք տարվա փորձ, HTML, CSS, JavaScript–ի և jQuery–ի, ինչպես նաև Qunit–ի, Jasmine–ի и buster.JS–ի իմացություն, DOM, XML և JSON–ի խորը գիտելիքներ, ինչպես նաև բրաուզերների համատեղելիության խնդիրների իմացություն։ Աշխատանքը ենթադրվում է կատարել ԱՄՆ, Կալիֆոռնիայի Սանտա–Կլարայի Apple–ի գրասենյակում, ամբողջ աշխատանքային օր (40-ժամանոց աշխատանքային շաբաթ)։

«Դուք կմիանաք ժամանակակից վեբ–պլատֆորմի վրա աշխատող ոչ մեծ թիմին, որի վրա են տեղակայվելու Apple–ի ապագա բազմաթիվ ծառայություններ։ Մեզ պետք է մարդ, ով տիրապետում է վեբ–սերվիսների ստեղծման, բարձր արտադրողականության, մասշտաբավորվող և ընդլայնվող պլատֆորմների ստեղծման մեծ փորձի»,– ասվում է հայտարարությունում։

«Նա, ում մենք կգտնենք, կաշխատի այլ խմբերի ճարտարագետների հետ, որոնց նախագծերի հետ նրա աշխատանքն ընդհանուր շատ բան կունենա։ Նրանց հետ այդ մարդը կստեղծի և կգործարկի մի շարք վեբ–էջեր, որոնք կդառնան Apple–ի հաջորդ սերունդների պրոդուկտների գործառույթների հիմք»,– ասել են Apple–ում։

Թափուր աշխատատեղի անվանման մեջ հիշատակվում է Maps ծառայությունը, որն Apple–ը բացել էր 2012 թվականին։ Այդ պատճառով  օտարերկրյա ԶԼՄ–ները ենթադրում են, որ Apple–ը ծրագրում է ստեղծել վեբ–ինտերֆեյս իր քարտեզների համար` Google Maps–ի նմանությամբ։ Ներկայում Apple–ի քարտեզների հասանելիություն կարելի է ստայնալ միայն բջջային ներդիրի միջոցով, իսկ OS X 10.9 Mavericks օպերացիոն համակարգի նոր տարբերակի գործարկումից հետ` սեղանի համակարգչից կամ նոութբուքից։

Apple–ի քարտեզները վեբ–բրաուզերների միջոցով օգտագործելու հնարավորությունը թույլ կտա օգտվել ծառայությունից ցանկացած պլատֆորմներից, այլ ոչ միայն Apple ընկերության պլատֆորմից, ինչը թույլ կտա էապես ընդլայնել օգտագործողների բազան և ուժեղղացնել մրցակցությունը Google Maps–ի և Bing Maps–ի հետ։

Ներկայում հայտնի են առնվազն չորս ընկերություններ, որոնք մասնագիտանում են նավիգացիայի և քարտեզագրության մեջ, որոնք ձեռք է բերել Apple–ը, դրանք են` Placebase, C3 Technologies, Embark և HopStop։

Maps ներդիրով և ծառայությամբ Apple–ը նախորդ տարի մեծ անհաջողության բախվեց։ Ծառայությունից հիմնականում դժգոհում էին սահմանափակ գործողության և կոնտենտի մեծ թվով սխալների պատճառով։  iOS մշակման ղեկավար Սքոթ Ֆորսթոլը (Scott Forstall) լքել էր  Apple–ը, երբ ԶԼՄ–ների տվյալներով` հրաժարվել էր ներողություն հայցող բաց նամակ ստորագրել։ Նրա փոխարեն դա արեց ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Քուկը (Tim Cook)։ –0—