Apple-ի` սարքավորումների ապահովման գծով փոխնախագահ Բոբ Մենսֆիլդը կմնա ընկերությունում
28.08.2012,
14:05
Apple-ի` սարքավորումների ապահովման գծով փոխնախագահ Բոբ Մենսֆիլդը (Bob Mansfield), ով հունիսին հայտարարել էր թոշակի անցնելու մտադրության մասին, կմնա ընկերությունում, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Apple-ի` սարքավորումների ապահովման գծով փոխնախագահ Բոբ Մենսֆիլդը (Bob Mansfield), ով հունիսին հայտարարել էր թոշակի անցնելու մտադրության մասին, կմնա ընկերությունում, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։
Apple–ում 13 տարի աշխատած Մենսֆիլդը ղեկավարել է վերջին տարիներին ընկերության կողմից թողարկած լավագույն պրոդուկտների ապարատային ապահովման մշակումը, ներառյալ iPod երաժշտական նվագարկիչները, iPhone սմարթֆոնները, iPad պլանշետները, MacBook Air նոութբուքերը։ Հունիսին Apple–ը հայտնել է, որ թոփ–մենեջերը կլքի ընկերությունն այս տարի։ Մենսֆիլդի պարտականություններն այն ժամանակ իր վրա էր վերցրել iPad ապարատային ապահովման փոխնախագահ Դեն Ռիչիոն (Dan Riccio)։
«Մենսֆիլդը կշարունակի աշխատանքն Apple պրոդուկտների ուղղությամբ` անձամբ հաշվետվություն ներկայացնելով Թիմ Կուկին»,– ասում է Apple–ը։
Իսկ Դեն Ռիչիոն կպահպանի նոր պաշտոնը և նաև բարձրացում կունենա` այսւոհետ նա Apple–ի ապարատային ապահովման ավագ փոխնախագահն է և այդ պաշտոնը թոփ–մենեջերների թիմում կիսում է Մենսֆիլդի հետ։
Apple–ում 1998 թվականի աշխատող Ռիչիոն կգլխավորի Mac համակարգիչների, iPhone սմարթֆոնների, iPad պլանշետների և iPod նվագարկիչների ապարատային ապահովման մշակումը։
Apple–ի թոփ–մենեջմենտի թիմում բարձրացում է ստացել նաև Քրեյգ Ֆեդերիգին, ով ասյուհետ զբաղեցնում է Mac համակարգիչների ծրագրային ապահովման փոխնախագահի պաշտոնը։ Ինչպես և Ռիչիոն, Ֆեդերիգին այժմ անմիջապես կենթարկվի գկխավորն տնօրեն Թիմ Կուկին։--0-