Apple-ը ներկայացրել է նոր iPhone 16-ը, Apple Watch-ը և AirPods-ը

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Apple-ը ցուցադրել է նոր iPhone 16-ը, Apple Watch Series 10-ի և Apple Watch Ultra 2-ի «խելացի» ժամացույցները, ինչպես նաև նոր AirPods ականջակալները։ Շնորհանդեսը հեռարձակվել է երկուշաբթի՝ ընկերության YouTube ալիքով։
iPhone 16-ը և iPhone 16 Plus-ն ունեն հինգ գույներ՝ համապատասխանաբար 6,1 և 6,7 դյույմ էկրանի անկյունագիծ, ինչպես նաև նոր A18 չիպով: Մոդելները կհամալրվեն տեսախցիկի կառավարման համար Capture Button-ով: Կլինի նաև ունիվերսալ, կարգավորելի Action (գործողությունների) կոճակ:
iPhone 16 Pro և iPhone Pro Max մոդելները կթողարկվեն ավելի մեծ էկրաններով՝ 6.3 և 6.9 դյույմ անկյունագծով և A18 Pro պրոցեսորով։
Մանրամասներ են հայտնի դարձել, թե երբ հասանելի կդառնա Apple Intelligence AI տեխնոլոգիան (արհեստական բանականություն)։ Հոկտեմբերին այն կթողարկվի բետա տարբերակով՝ անգլերեն լեզվով: Այն թույլ կտա թարգմանել տեքստեր, ստեղծել նկարներ և էմոջիներ։
iPhone 16-ը կարժենա 799 դոլար, iPhone 16 Plus-ը՝ 899 դոլար, iPhone 16 Pro-ն՝ 999 դոլար, Pro Max-ը՝ 1199 դոլար։
Նոր Apple Watch Series 10-ը համարվում է աշխարհի ամենաբարակ «խելացի» ժամացույցը՝ ամենամեծ էկրանով: Այն հագեցած է տիտանի պատյանով և լիցքավորումը պահում են մինչև 18 ժամ։ Առանձնահատկությունների թվում է առանց ականջակալների երաժշտություն լսելու և քնի ապնոէին հետևելու հնարավորությունը (սա այն վիճակն է, որի ընթացքում լինում է կարճատև շնչառության դադար): Ժամացույցը GPS տարբերակով կարժենա 399 դոլար, իսկ GPS+Cellular տարբերակում (eSIM-ով)՝ 499 դոլար։
Apple-ը չի թողարկել Watch Ultra ժամացույցների նոր շարքը և թարմացրել է երկրորդ սերնդի մոդելը՝ այն կթողարկվի ևս մեկ՝ սև գույնով (Satin Black): Այն նաև հասանելի կդարձնի երաժշտության նվագարկումը բարձրախոսների և ապնոէի մոնիտորինգի միջոցով: Ընկերությունը խոստանում է, որ ժամացույցը կպահի լիցքավորումը 36 ժամ, էներգախնայողության ռեժիմում՝ 72 ժամ։ Արժեքը 799 դոլար է:
AirPods 4 ականջակալները ստացել են նորացված դիզայն, H2 չիպ, Type-C միակցիչով լիցքավորման պատյան և անլար լիցքավորման տարբերակ։ Հիմնական տարբերակը կարժենա 129 դոլար, ակտիվ աղմուկի չեղարկումով`179 դոլար:
Թարմացված AirPods Pro 2-ը կճնշի լսողության համար վնասակար աղմուկը, օրինակ, եթե օգտատերը գտնվում է համերգի վայրում: Կլինի նաև հինգ րոպեանոց լսողության թեստի տարբերակ: Բացի այդ, այս մոդելի ականջակալները կարող են օգտագործվել որպես լսողական սարք։
AirPods Max-ը կունենա նաև Type-C լիցքավորում, հայտարարվել են նրա նոր գույները։ Արժեքը՝ 549 դոլար։
Վաճառքը կմեկնարկի սեպտեմբերի 20-ից։