USD
367.93
EUR
417.23
RUB
4.9162
GEL
139.03
2026 թ. հունիսի 24, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

Orange Armenia–ն ՄեգաՖոն Ռուսաստանի ցանցում ռոմինգից օգտվելիս մուտքային զանգերի նոր սակագին է առաջարկում

08.01.2014, 14:14
Orange Armenia բջջային օպերատորը հունվարի 1–ից առաջարկում է Orange-ի բաժանորդներին ՄեգաՖոն Ռուսաստանի ցանցում ռոմինգից օգտվել նոր սակագներով, մասնավորապես կգործի 29 դր/ր սակագինը բոլոր մուտքային զանգերի համար, տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից։
Orange Armenia–ն ՄեգաՖոն Ռուսաստանի ցանցում ռոմինգից օգտվելիս մուտքային զանգերի նոր սակագին է առաջարկում

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /ԱՌԿԱ/. Orange Armenia բջջային օպերատորը հունվարի 1–ից առաջարկում է Orange-ի բաժանորդներին ՄեգաՖոն Ռուսաստանի ցանցում ռոմինգից օգտվել նոր սակագներով, մասնավորապես կգործի 29 դր/ր սակագինը բոլոր մուտքային զանգերի համար, տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից։
Բջջային ինտերնետից օգտվելու համար նույնպես կգործի 29 դր/ՄԲ սակագինը:

Միաժամանակ դեպի Ռուսաստանի բոլոր ցանցեր և Օրանժ Արմենիայի բաժանորդներին զանգահարելու, ինչպես նաև SMS-ների համար կգործի 59դր/ր սակագինը։

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի այլ  ցանցերի բաժանորդներին զանգահարելու համար կգործի 120 դր/ր սակագինը, իսկ ԱՊՀ երկրներ զանգահարելու համար՝ 500 դր/ր սակագինը: Այլ երկրներ զանգահարելու համար կգործի 1500 դր/ր սակագինը:

Orange Armenia–ն France Telecom (ապրանքանիշը` Orange) ընկերության 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը հայկական շուկա է մտել 2009թ.–ի նոյեմբերի 5–ին։ Այն ապահովում է ցանցի 83 տոկոսանոց ծածկույթ և բջջային ցանցի և ինտերնետ հասանելիություն հանրապետության 600 համայնքներում (քաղաքներում և գյուղերում)։ (1 դոլարը 405,64 դրամ է)–0–