«ԱրմենՏել»–ն իջեցնում է Hi-Line ծառայության ինտերնետի սակագինը
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է ինտերնետի սակագնի նվազեցման և Hi-Line ծառայության «Steam» սակագնային փաթեթում կատարված փոփոխությունների մասին։
«Նորացված ցանկը համալրվել է մինչև 4Մբ/Վ թողունակությամբ և 5000 դրամ ամսական վճարով նոր «Stream 4096» սակագնային փաթեթով։ «Stream 6144», «Stream 8192» и «Stream 10240» սակագնային փաթեթների ամսական բաժանորդային վճարն իջեցվել է համապատասխանաբար մինչև 6000, 7000 և 8000դրամ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«ԱրմենՏել» ընկերությունը մշտապես իրականացնում է խոշոր ներդրումներ ուղղված լարային ենթակառուցվածքների զարգացմանը։ Այս ներդրումներն, ինչպես նաև հաճախորդներին պարզ և հարմար լուծումներ առաջարկելու միտումը, թույլ են տալիս մեզ մնալու ոլորտի առաջատարը։ Մենք ուրախ ենք հերթական անգամ տեղեկացնել ամենապահանջված ինտերնետ հասանելիության ծառայության սակագնի իջեցման մասին»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Hi-Line ծառայության անսահմանափակ «Stream» սակագնային փաթեթին 13 ամիս ժամանակահատվածով միանալու, ինչպես նաև դեպի ավելի բարձր արագություններ անցում կատարելու դեպքում «ԱրմենՏել» ընկերությունը բաժանորդին կտրամադրի օգտագործման Wi-Fi ADSL մոդեմ։ Նոր բաժանորդներին առաջին ամիսը ծառայությունը տրամադրվում է առանց բաժանորդային վարձի։
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–