USD
368.08
EUR
419.65
RUB
4.9314
GEL
139.03
2026 թ. հունիսի 24, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+29

«ԱրմենՏելն» ընդլայնում է «Դրայվ» բջջային Ինտերնետի սակագնային փաթեթների շարքը

02.03.2012, 14:26
«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է շարժական ինտերնետի անսահմանափակ հետվճարային «Դրայվ» սակագնային փաթեթների շարքն ընդլայնելու մասին:
«ԱրմենՏելն» ընդլայնում է «Դրայվ» բջջային Ինտերնետի սակագնային փաթեթների շարքը

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /ԱՌԿԱ/.  «ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է շարժական ինտերնետի անսահմանափակ հետվճարային «Դրայվ» սակագնային փաթեթների շարքն ընդլայնելու մասին:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից, հաճախորդներին առաջարկվում են «Դրայվ-1», «Դրայվ-5», «Դրայվ-10» և «Դրայվ-25» սակագնային փաթեթներ` համապատասխանաբար 4 հազ. դրամ, 6 հազ. դրամ, 9 հազ. դրամ և 15 հազ. դրամ ամսական բաժանորդավճարով: «Դրայվ» սակագնային փաթեթներին միանալու համար միացման վճար չի գանձվում:

Գերարագ ինտերնետի ծավալը «Դրայվ-1» սակագնային փաթեթում կազմում է 1ԳԲ, «Դրայվ-5»-ում ` 5ԳԲ, «Դրայվ-10»-ում ` 10ԳԲ և «Դրայվ-25»-ում ` 25ԳԲ: Օրացուցային ամսվա ընթացքում գերարագ ինտերնետի ծավալը սպառելուց հետո գործում է արագության սահմանափակում մինչև 256 kbps:

«Գործարկելով շարժական ինտերնետի սակագնային փաթեթների նոր շարքը՝ «ԱրմենՏել» ընկերությունը հաճախորդներին առաջարկում է ոչ թե ժամանակավոր ակցիա, այլ մշտական շահավետ գներ: 3G տեխնոլոգիայի վրա հիմնված մեր լուծումները հրաշալի առաջարկ են այն հաճախորդների համար, ովքեր գնահատում են շարժման ազատությունը, կապի կայունությունը և որակը: Վստահ եմ, որ նոր տեսականիում յուրաքանչյուր հաճախորդ կգտնի հենց այն սակագինը, որն առավելագույնս համապատասխանում է իր պահանջներին», - մամուլի ծառայությունից մեջբերեցին  «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի խոսքը:

Բաժանորդներն այսուհետ կարող են անվճար անցումներ կատարել շարժական ինտերնետի անսահմանափակ հետվճարային «Դրայվ» սակագնային փաթեթների միջև: USB-մոդեմի գինը կազմում է 18 հազար դրամ: «Դրայվ» սակագնային փաթեթներից որևէ մեկից առնվազն 12 ամիս օգտվելու պայմանագիր կնքելու դեպքում USB-մոդեմը տրամադրվում է անվճար:

Բաժանորդը կարող է պայմանգիրը կնքելու պահից 5 օրվա ընթացքում դադարեցնել այն՝ վճարելով տրամադրված ծառայությունների դիմաց և վերադարձնելով մոդեմը սարքին վիճակում: Շարժական ինտերնետի ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքելուց 5 օր հետո, մինչև 12 ամիս լրանալը խզելու դեպքում բաժանորդը վճարում է պայմանագրի ստորագրման օրվա դրությամբ հայտարարված USB-մոդեմի գինը: Մինչև մարտի 1-ը կիրառվող «Դրայվ» սակագնային փաթեթը վերանվանվել է «Դրայվ-5»-ի, առանց որևէ այլ պայմանի փոփոխության

«ԱրմենՏել» ՓԲԸ- ն «Վիմպելկոմ» ընկերության դուստր ձեռնարկությունն է  (Beeline ապրանքանիշ): 2007 թվականի ապրիլից: «ԱրմենՏելի» 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ռուսական ընկերությանը, որը մատուցում է ձայնային կապի և տվյալների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակում, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ: -0-