USD
365.16
EUR
427.31
RUB
4.3711
GEL
139.82
2026 թ. օգոստոսի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+29

Հայաստանում բացվել է Apple-ի կողմից լիազորված առաջին կրթական կենտրոնը

Այսօր, 15:04
Հայաստանում բացվել է Apple-ի առաջին լիազորված կրթական ուսումնական կենտրոնը
Հայաստանում բացվել է Apple-ի կողմից լիազորված առաջին կրթական կենտրոնը

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում բացվել է Apple-ի առաջին autorized կրթական ուսումնական կենտրոնը - Apple Authorized Training Center for Education (AATCe), հայտնում է Ստեղծարար տեխնոլոգիաների հայկական քոլեջը (ACT College)։

«ACT College-ն այսուհետ Հայաստանում Apple-ի կողմից ավտորիզացված առաջին կրթական ուսումնական կենտրոնն է։ Սա կարևոր քայլ է Հայաստանը որպես տեխնոլոգիական կրթության տարածաշրջանային կենտրոն զարգացնելու ճանապարհին», - նշված է հաղորդագրության մեջ։

Կենտրոնի բացման պաշտոնական արարողությանը ներկա են եղել, Կենտրոնական Ասիայի և Հայաստանի հանրային քաղաքականության ու կառավարության հետ կապերի ղեկավար Ադիլխան Կոպաբաևը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալներ Գևորգ Մանթաշյանը և Տաթև Ասլյանը, ինչպես նաև այլ պաշտոնատար անձինք, դասախոսներ և ուսանողներ։

Apple Authorized Training Center for Education կարգավիճակը թույլ է տալիս ուսուցում իրականացնել Apple-ի պաշտոնական կրթական ծրագրերով։ Մասնավորապես, ACT College-ն արդեն իրականացնում է Swift ծրագրավորման Apple-ի պաշտոնական դասընթացը, որը հիմնված է Develop in Swift ուսումնական ծրագրի վրա։