USD
372.38
EUR
437.55
RUB
4.9558
GEL
138.46
2026 թ. ապրիլի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

Հայաստանի հեռահաղորդակցության շուկան բավական զարգացած է. «ՎիմպելԿոմ» ընկերության փոխնախագահ

27.04.2012, 17:21
Հայաստանի հեռահաղորդակցության շուկան բավական զարգացած է, ուրբաթ լրագրողներին ասաց «Վիմպելկոմի»` ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Դմիտրի Կրոմսկին:
Հայաստանի հեռահաղորդակցության շուկան բավական զարգացած է. «ՎիմպելԿոմ» ընկերության փոխնախագահ
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հեռահաղորդակցության շուկան բավական զարգացած է, ուրբաթ լրագրողներին ասաց «Վիմպելկոմի»` ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Դմիտրի Կրոմսկին:

«Հայաստանում շուկան բավականաչափ զարգացած է: Եթե խոսենք բջջային կապի մասին, ապա շուկան գրեթե արդեն հագեցած է և այնուհանդերձ շարունակում է զարգանալ: Այն հիմնականում զարգանում է ինչպես ֆիքսված, այնպես էլ բջջային կապի ոլորտի նոր տեխնոլոգիաների հաշվին, ինտերնետի լայնաշերտ հասանելիության հաշվին, ինչպես նաև բաժանորդների համար հավելյալ ծառայությունների ներդրման հաշվին»,- ասաց Կրոմսկին:

«ՎիմպելԿոմ» ընկերության փոխնախագահը նշեց, որ առաջիկա տարիներին Հայաստանում բջջային ինտերնետի ու լայնաշերտ ֆիքսված ինտերնետի զարգացման մեծ ներուժ է տեսնում:

ՀՀ էկոնոմիկայի տվյալներով հանրապետությունում ինտերնետ-օգտագործողների թիվը 2012 թվականի սկզբին կազմել է 1,8 մլն մարդ:--0-