Google-ը Սիրահարների օրը նշում է տոնական տարբերանշանով (Տեսանյութ)
14.02.2012,
12:28
Google աշխարհի խոշորագույն որոնողական համակարգը նշում է Սիրահարների օրը՝ ավանդական տարբերանշանը փոխարինելով տոնականով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/. Google աշխարհի խոշորագույն որոնողական համակարգը նշում է Սիրահարների օրը՝ ավանդական տարբերանշանը փոխարինելով տոնականով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Հատուկ բոլոր սիրահարների օրվա առիթով Google-ը ստեղծել է տոնական լոգոտիպ, որն իրենից կարճ մուլտֆիլմ է ներկայացնում: Որոնողական համակարգի գլխավոր էջում օգտագործողը հանդիպում է մի կերպարի, որը ձեռքին ունի կոճակով աղյուսակ: Սեղմելով այն՝ օգտագործողը կարող է անիմացիոն հոլովակ դիտել այն մասին, թե ինչպես է կարելի նվաճել աղջկա սերը:
Մուլտֆիլմի ավարտից հետո համակարգն օգտագործողին տեղափոխում է «Սուրբ Վալենտինի օր» հարցումով որոնման արդյունքների էջը:
«Յանդեքս» ռուսական որոնողական համակարգը նույնպես միացել է բոլոր սիրահարների օրվան: Ընկերության գլխավոր էջի լոգոտիպը զարդարված է սրտիկներով: -0-