USD
368.08
EUR
419.65
RUB
4.9314
GEL
139.03
2026 թ. հունիսի 24, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

«Ղարաբաղ տելեկոմը» թողարկում է «ՄԵՐՈՆՑՈՎ» նոր ծառայությունը

01.11.2012, 13:46
«Ղարաբաղ տելեկոմ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ 2012 թվականի նոյեմբերի 1-ին թողարկում է նոր ծառայություն՝ «ՄԵՐՈՆՑՈՎ»: Այն նախատեսված է միայն կանխավճարային բաժանորդների համար:
«Ղարաբաղ տելեկոմը» թողարկում է «ՄԵՐՈՆՑՈՎ» նոր ծառայությունը
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Ղարաբաղ տելեկոմ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ 2012 թվականի նոյեմբերի 1-ին թողարկում է նոր ծառայություն՝ «ՄԵՐՈՆՑՈՎ»: Այն նախատեսված է միայն կանխավճարային բաժանորդների համար:

«Ղարաբաղ տելեկոմի» ցանց կատարված զանգերի համար կգործի 50% իջեցված սակագին, դեպի Հայաստան զանգերի համար՝ 25% իջեցված սակագին:

Հեռախոսահամարները ավելացվում են բաժանորդի ծառայության ցանկում անվճար:

Հեռախոսահամարի յուրաքանչյուր փոփոխություն արժե 150 դրամ (ներառյալ ԱԱՀ):

«Ղարաբաղ տելեկոմի» բաժանորդները կարող են հավաքել *777*հեռախոսահամարը# հաստատել և ընտրել առավելագույնը 3 հեռախոսահամար:

«Մերոնցով» ծառայության ցանկում գրանցված բոլոր 3 համարները կարող են լինել «Ղարաբաղ տելեկոմի» հեռախոսահամարներ կամ 2-ը «Ղարաբաղ տելեկոմի», 1-ը՝ Հայաստանի տարածքում գործող ցանկացած օպերատորի հեռախոսահամար:

«Ղարաբաղ տելեկոմը» շուկայում գործում է 2002 թ. փետրվարից: Այս 10 տարվա ընթացքում ընկերությունը կառուցել է բջջային հեռախոսակապի նոր կայաններ, որոնց շնորհիվ ներկա դրությամբ ԼՂՀ տարածքի 95 տոկոսը ապահովված է բջջային հեռախոսակապով:

«Ղարաբաղ տելեկոմը» տրամադրում է բջջային, թվային ֆիքսված և անլար ֆիքսված հեռախոսակապ, ինտերնետ ծառայություն ADSL մոդեմի և օպտիկամանրաթելային կապի միջոցով:--0-