USD
368.08
EUR
419.65
RUB
4.9314
GEL
139.03
2026 թ. հունիսի 24, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

Ղարաբաղ Տելեկոմը արտոնյալ գիշերային սակագնով ինտերնետ կհատկացնի բաժանորդներին

25.03.2013, 11:50
«Ղարաբաղ Տելեկոմը» հայտնում է, որ 2013 թ. մարտի 25-ից Ղարաբաղ Տելեկոմի օպտիկա-մանրաթելային կապի միջոցով 512, 1024, 2048, 3072 և 6144 կբիտ/վրկ արագությամբ ինտերնետից օգտվող բոլոր բաժանորդները ավտոմատ կերպով և առանց հավելավճարի կստանան 3 անգամ բարձր արագություն ժամը 01:00-ից մինչև ժամը 08:00-ը, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից։
Ղարաբաղ Տելեկոմը արտոնյալ գիշերային սակագնով ինտերնետ կհատկացնի բաժանորդներին

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. «Ղարաբաղ Տելեկոմը» հայտնում է, որ 2013 թ. մարտի 25-ից Ղարաբաղ Տելեկոմի օպտիկա-մանրաթելային կապի միջոցով 512, 1024, 2048, 3072 և 6144 կբիտ/վրկ արագությամբ ինտերնետից օգտվող բոլոր բաժանորդները ավտոմատ կերպով և առանց հավելավճարի կստանան 3 անգամ բարձր արագություն ժամը 01:00-ից մինչև ժամը 08:00-ը, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից։

Բացի այդ Ղարաբաղ Տելեկոմը հաջողությամբ ավարտին է հասցրել բջջային ցանցի որակը բարելավելու նպատակով իրականացվող տեխնիկական աշխատանքները Ավետարանոց, Կարաբոլախ, Ջրաղացներ, Ավդուռ, Բերդաշեն, Խրամորթ, Սարինշեն, Տումի, Այգեհովիտ, Հինշեն, Մոխրաթաղ, Վարդաձոր, Մեծ Շեն, Հակոբ Կամարի, Թալիշ, Մարիամաձոր, Տող և Մադաթաշեն գյուղերում, Ասկերան, Մարտակերտ և Հադրութ քաղաքներում, ինչի արդյունքում բջջային կապը դարձել է ավելի որակյալ:

«Բջջային ցանցի որակի բարելավումը շարունակում է հանդիսանալ Ղարաբաղ Տելեկոմի համար առաջնահերթ նպատակ: Այս պատճառով ընկերությունը կշարունակի ներդրումներ կատարել նոր տեխնոլոգիաների մեջ և տեղադրել նոր կայաններ, Արցախում գտնվող իր բոլոր բաժանորդներին լավագույն կապ և բարձրորակ ծառայություններ մատուցելու նպատակով»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Ղարաբաղ Տելեկոմը հեռահաղորդակցության շուկայում գործում է 2002 թ. փետրվարից: Այս 11 տարիների ընթացքում ընկերությունը կառուցել է բջջային հեռախոսակապի նոր կայաններ, որոնց շնորհիվ ներկա դրությամբ հանրապետության տարածքի 95% ապահովված է բջջային հեռախոսակապով:

Ղարաբաղ Տելեկոմը տրամադրում է բջջային, թվային ֆիքսված և անլար ֆիքսված հեռախոսակապ, ինտերնետ ծառայություն ADSL մոդեմի և օպտիկա-մանրաթելային կապի միջոցով:–0–