USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 11, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

«Digithon Beeline Հայաստան-2017»–ը կբացահայտի ծառայությունների զարգացման ամենահեռանկարային և նորարար ուղիները

02.06.2017, 17:26
«Loft» նորարարական կենտոնում այսօր տեղի է ունեցել երկրորդ ամենամյա «Digithon Beeline Հայաստան-2017» թվային մարաթոնի պաշտոնական փակման արարողությունը:
«Digithon Beeline Հայաստան-2017»–ը կբացահայտի ծառայությունների զարգացման ամենահեռանկարային և նորարար ուղիները

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./ԱՌԿԱ/. «Loft» նորարարական կենտոնում այսօր տեղի է ունեցել երկրորդ ամենամյա «Digithon Beeline Հայաստան-2017» թվային մարաթոնի պաշտոնական փակման արարողությունը, հաղորդում է Beeline–ի մամուլի ծառայությունը։

Digithon–ի շրջանակում Beeline-ի տարբեր մասնաճյուղերի աշխատակիցները ստեղծել են նորարարական թվային ծառայությունների նախատիպեր:

Հայտնի Hackathon–ի նման, Digithon միջոցառումը տևել է 24 ժամ, որի ընթացքում ընկերության աշխատակիցներից կազմված հինգ թիմ մրցել է, որպեսզի բիզնեսի և հաճախորդների համար նորարար հավելվածներ և ծառայություններ ստեղծելու համար։

Հաղթող է ճանաչվել «Digital Pirates» թիմը, որը ներկայացրել է «Bottle letter»:

«Հանդիսանալով պատասխանատու գործատու և թվային ընկերություն, որը մշտապես աջակցում է նորարարական ծրագրերի իրականացմանը` Beeline-ը երկրորդ տարին անընդմեջ անցկացնում է Digithon–ը: Սա թվային մարաթոն է աշխատակիցների շրջանում, որը նպատակ ունի ներգրավել նրանցից առավել ակտիվներին բիզնեսի և հաճախորդների համար նորարարական հավելվածների, ծառայությունների և ծրագրերի մշակման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու համար։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Beeline-ի աշխատակիցները քաջատեղյակ են շուկայի և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված հաճախորդների պահանջներին և ցանկություններին, նրանք հավաքվելով թիմերում համատեղ ուժերով կստեղծեն և կառաջարկեն այնպիսի թվային լուծումներ, որոնք կդարձնեն մեր ծառայություններն էլ ավելի նորարար, պարզ և հարմար մեր հաճախորդների համար», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Այս նորարար միջոցառման շրջանակում մեր աշխատակիցներն արդեն երկրորդ տարին է, ինչ Hackathon–ի նման գեներացնում են նոր և վառ գաղափարներ: Digithon–ի ընթացքում մշակելով նախատիպ մենք ստեղծում ենք նոր առաջարկ մեր այսօրվա և վաղվա հաճախորդի համար: Նորարար և ստեղծագործական մթնոլորտն ազդակներ և Էներգիա է հաղորդում մեր աշխատակիցներին հետագա կերտման և արարման համար՝ ի շահ մեր հաճախորդների»,– նշել է Հայաստանում Beeline-ի մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպական զարգացման տնօրեն Մարինե Գալստյանը։

Digithon–ի մոդերատորներ և հանձնաժողովի անդամներ են ընկերության ղեկավարությունը և անկախ փորձագետ՝ Earlyone ստարտափի հիմնադիր Գևորգ Սաֆարյանը: Հաղթող թիմը կներկայացնի Հայաստանը միջկորպորատիվ Եվրասիական Digithon-ում, որը տեղի կունենա 2017 Հայաստանում՝ նախորդ տարվա Եվրասիկան Digithon-ի հաղթանակած երկրում:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-