USD
368.08
EUR
419.65
RUB
4.9314
GEL
139.03
2026 թ. հունիսի 24, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+20

«ԱրմենՏելը» բջջային ինտերնետի համար նոր` «Ստեպ» սակագնային փաթեթ է գործարկել

13.12.2012, 16:22
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) հայտարարում է ֆիզիկական անձանց համար շարժական ինտերնետի «Ստեպ» նոր սակագնային փաթեթի գործարկման մասին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
«ԱրմենՏելը» բջջային ինտերնետի համար նոր` «Ստեպ» սակագնային փաթեթ է գործարկել

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի, /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) հայտարարում է ֆիզիկական անձանց համար շարժական ինտերնետի «Ստեպ» նոր սակագնային փաթեթի գործարկման մասին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
 
Նոր սակագնային փաթեթը հասանելի է և´ հետվճարային և´ կանխավճարային սակագնային փաթեթների բաժանորդների համար:

Սակագնային փաթեթի շրջանակում 1 ՄԲ փոխանցված/ստացված տվյալների արժեքը կազմում է 2,5 դրամ: «Ստեպ» սակագնային փաթեթի արժեքը կազմում է 1000 դրամ, ընդ որում ամբողջ գումարը փոխանցվում է բաժանորդի հաշվեկշռին:

«Ձմեռային հանգստյան օրերի և ամանորյա տոնակատարությունների նախաշեմին «ԱրմենՏել» ընկերությունն ընդլայնում է շարժական ինտերնետի տեսականին և ի լրումն գործող սակագների առաջարկում է տարիֆիկացում` ըստ մեգաբայթի: Առաջարկի յուրահատկություն է 1 ՄԲ տվյալների ցածր սակագինը, իսկ բաժանորդային վարձի բացակայությունը հնարավորություն կընձեռի  հաճախորդներին վճարել միայն օգտագործված ծավալի համար», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:   

Շարժական ինտերնետի «Ստեպ» սակագնային փաթեթի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանաÉ www.beeline.am  կայքում:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման,  այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ։  --0--