USD
368.08
EUR
419.65
RUB
4.9314
GEL
139.03
2026 թ. հունիսի 24, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

«ԱրմենՏել»-ը հայտարարում է «Միքս» հետվճարային սակագնային փաթեթին միանալու նոր հնարավորության մասին

20.02.2013, 14:44
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Միքս» հետվճարային սակագնային փաթեթին միանալու նոր հնարավորության մասին: «Միքս» փաթեթում սահմանված է միասնական, շահավետ սակագին` զանգերի, հաղորդագրությունների և շարժական ինտերնետի համար, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
«ԱրմենՏել»-ը հայտարարում է «Միքս» հետվճարային սակագնային փաթեթին միանալու նոր հնարավորության մասին

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/.   «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Միքս» հետվճարային սակագնային փաթեթին միանալու նոր հնարավորության մասին: «Միքս» փաթեթում սահմանված է միասնական, շահավետ սակագին` զանգերի, հաղորդագրությունների և շարժական ինտերնետի համար, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` Beeline բջջային կապի բաժանորդները, պահպանելով իրենց համարը կարող են անցում կատարել «Միքս» հետվճարային   սակագնային փաթեթին` դիմելով մոտակա բջջային կապի կենտրոն կամ վաճառքի և սպասարկման գրասենյակ:

««Միքս» սակագնային փաթեթը կապի  պարզ և մատչելի սակագների շնորհիվ մեծ ճանաչում է վայելում Beeline անհատ և կորպորատիվ բաժանորդների շրջանում: Բացելով գործող համարի պահպանմամբ անցման հնարավորությունը, մենք փորձում ենք սակագնային փաթեթն ավելի մոտեցնել հաճախորդին, իսկ միացումն ավելի հեշտացնել»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Շախնազարյանը:

Նորարար «Միքս» սակագնային փաթեթում միավորված են կապի բոլոր տեսակների ամենագրավիչ սակագները: Սակագնային փաթեթի ներսում ելքային զանգի մեկ րոպեի, SMS կամ MMS հաղորդագրության, ինչպես նաև ուղարկած/ստացած տվյալների 1ՄԲ գինը կազմում է 4.99 դրամ: Ելքային զանգի մեկ րոպեի արժեքը դեպի Beeline բջջային և ֆիքսված ցանցեր, ինչպես նաև դեպի ՀՀ և ԼՂՀ այլ բջջային ցանցեր կազմում է 29.99 դրամ: Ելքային SMS և MMS հաղորդագրության արժեքը դեպի Beeline և ՀՀ այլ բջջային ցանցեր կազմում է 8.99 դրամ: Beeline ցանցում ելքային զանգի մեկ րոպեի արժեքը կազմում է 9.99 դրամ:

Առաջարկը գործում է Beeline բջջային կապի բոլոր սակագնային փաթեթների համար, որոնցից անցումը նախատեսված է գործող միացման պայմաններով:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմը» հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման,  այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ։-0-