USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+27

Apple–ը ստացել է սմարթ ժամացույցների շուկայի շահույթի 80%–ը

09.02.2017, 12:53
2016 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով, Apple ընկերությունը վաճառել է ռեկորդային թվով Apple Watch–եր:
Apple–ը ստացել է սմարթ ժամացույցների շուկայի շահույթի 80%–ը

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/.  2016 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով, Apple ընկերությունը վաճառել է ռեկորդային թվով

Apple Watch–եր և ստացել խելացի ժամացույցների շուկայի արտադրողների ունեցած շահույթի գրեթե 80 տոկոսը, գրում է newsru.com–ը` հղում անելով 9to5mac–ին։ 

Canalys վերլուծական ընկերության հաշվետվության համաձայն, 2016 թվականի հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Apple–ի վաճառքների ծավալը բնական արտահայտմամբ կազմել է մոտ 6 մլն սարք 9 մլն սարք կազմող շուկայի ընդհանուր ծավալում, իսկ կուպերտինյան ընկերության շահույթը կազմել է ավելի քան 2.6 մլրդ դոլար։

Միաժամանակ, 2015 թվականի վերջի համեմատ Apple–ի վաճառած ժամացույցների թիվն աճել է գրեթե 12 տոկոսով։

Ինչպես նշում են վերլուծաբանները, նախորդ ամբողջ տարվա ընթացքում Apple–ի հաջողությանը նպաստում էր առաջին սերնդի ոչ շատ թանկ Watch ժամացույցների առկայությունը և սարքերի ֆիտնես–ֆունկցիաների նկատմամբ սպառողների մեծ ուշադրությունը։ 2016 թվականի արդյունքներով, Apple–ի շուկայական բաժնեմասը գնահատվում է մոտ 50%, իսկ ընկերության ժամացույցների վաճառքի ընդհանուր ծավալը կազմել է 11,9 մլն սարք։ Երկրորդ տեղում Fitbit–ն է 17% բաժնեմասով, իսկ երրորդում` Samsung–ը, որի մասնաբաժինը կարող է կազմել 15%: Մնացած բոլոր արտադրողներին բաժին է հասնում շուկայի 19%–ը:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Apple-ը ներկայացրել է 2017 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի արդյունքների պաշտոնական հաշվետվությունը (համընկնում է 2016 թ.-ի IV եռամսյակի հետ)` հայտնելով եռամսյակային ռեկորդային շահույթի մասին: Ընկերության ղեկավար Տիմ Կուկը նշել է, որ ընկերությունը հասույթի ռեկորդ է սահմանել սմարթ ժամացույցների վաճառքից, սակայն այս սեգմենտի հետ կապված հստակ թիվ հաշվետվության մեջ չի նշվում: Ավելի ուշ Կուկը նշել է, որ սմարթ ժամացույցների պահանջարկը այնքան բարձր էր, որ ընկերությունը չի կարողացել ամբողջությամբ այն բավարարել: -0-