Apple ընկերությունը սերտիֆիկացրել է Ucom-ի 4G/ LTE Advanced ցանցը

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/. Լավ լուր Apple-ի շարժական սարքերն օգտագործողների համար:
Այսօրվանից Apple ընկերության շարժական սարք (սմարթֆոն, պլանշետ և այլն) ունեցող Ucom-ի բաժանորդները կօգտվեն Հայաստանում Apple ընկերության կողմից միակ սերտիֆիկացված 4G/LTE Advanced ցանցից, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը։
LTE Advanced-ի հնարավորությունը սերտիֆիկացված է, օրինակ, iPhone 5-ի և դրանից հետո արտադրված մոդելների համար:
Apple-ի կողմից սերտիֆիկացված ցանցից օգտվելու համար անհրաժեշտ է թարմացնել հեռախոսի օպերացիոն համակարգը մինչև iOS10.3 տարբերակը:
Թարմացումից հետո Apple iPhone ունեցող բաժանորդները, միանալով Հայաստանում Apple ընկերության կողմից սերտիֆիկացված միակ ցանցին՝ Ucom-ի4G-ին, կխնայեն հեռախոսի մարտկոցը ու խնդիրներ չեն ունենա զանգերի, SMS-ների, ձայնային հաղորդագրությունների և բջջային տվյալների հետ:
Ընկերությունը հավելում է նաև, որ չսերտիֆիկացված ցանցում օգտագործողի հեռախոսի մարտկոցի աշխատանքը, զանգերը, SMS-ները, ձայնային հաղորդագրությունները և բջջային տվյալները կարող են վնասվել, հետևաբար խորհուրդ է տրվում միանալ Ucom-ի 4G/LTE Advanced-ին:
Ucom-ի 4G/ LTE Advanced ցանցի մասին ավելին հնարավոր է կարդալ` անցնելով հետևյալ հղումով։
Ucom (Universal Communications) ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.–ին և զբաղվում է հեռահաղորդակցական ծառայությունների տրամադրմամբ։ Ericsson–ի աջակցությամբ ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց` տրամադրելով ինտերնետային, IP հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2015 թ.–ի սեպտեմբերին Ucom–ը ձեռք բերեց Orange Armenia ընկերության (ապրանքանիշը` Orange, France Telecom–ի նախկին դուստրը) բաժնետոմսերի 100 տոկոսը, որը հայկական շուկայում գործում էր 2009 թ.–ի նոյեմբերի 5–ից։ Ընկերությունն արդեն հայտարարել է միաձուլման մասին և իրականացրել է վերաբրենդավորում։ -0-