USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+27

Apple-ը պահանջել է արգելել Samsung ութ սմարթֆոնների վաճառքն ԱՄՆ–ում

28.08.2012, 14:26
Apple ընկերությունը դատական կարգով պահանջել է արգելել Samsung-ի ութ մոդելների վաճառքն ԱՄՆ–ի շուկայում, վկայում են Apple–ի կողմից Սան Խոսեի (Կալիֆոռնիա) դատարան ուղղած փաստաթղթերը։  
Apple-ը պահանջել է արգելել Samsung ութ սմարթֆոնների վաճառքն ԱՄՆ–ում
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Apple ընկերությունը դատական կարգով պահանջել է արգելել Samsung-ի ութ մոդելների վաճառքն ԱՄՆ–ի շուկայում, վկայում են Apple–ի կողմից Սան Խոսեի (Կալիֆոռնիա) դատարան ուղղած փաստաթղթերը։  

Նախորդ շաբաթվա ավարտին ատենակալները հաստատեցին Samsung–ի մեղքը սեփական բջջային սարքերում Apple–ի պատենտավորված յոթ տեխնոլոգիաներից վեցի կրկնօրինակման մեջ։ Ատենակալներն Apple–ի վնասները գնահատեցին 1.05 միլիարդ դոլար։ Apple–ին անլար կապի տեխնոլոգիաների անօրինական օգտագործման մեջ Samsung–ի հակընդեմ մեղադրանքները չբավարարվեցին։

Միաժամանակ, մինչև դատարանի որոշումը, որը կհայտարարվի սեպտեմբերի 20–ին, Samsung–ը կարող է վերաքննիչ բողոք ներկայացնել կամ հասնել տուգանքի կրճատման, սակայն որոշ պայմաններում տուգանքի գումարը կարող է աճել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ատենակալների վճռից հետո Apple–ը պահանջել է սմարթֆոնների ամերիկյան շուկայում Galaxy S 4G և Galaxy S Showcase, AT&T, Skyrocket և T-Mobile կապի օպերատորների կողմից վաճառվող Galaxy S2 ձևափոխումների, ինչպես նաև Galaxy S2 Epic 4G, Droid Charge և Galaxy Prevail մոդելների վաճառքը։ Պահանջում նշված են ութ սարքեր Apple–ի հայցում նշված 28–ից։

Այս պահին Apple–ը պահանջում է վաճառքի ժամանակավոր արգելք` մինչև դատարանի վերջնական որոշումը։ Ընկերությունը պետք է համոզի դատավորին, որ, եթե նշված պրոդուկտները չդադարեն վաճառվել ԱՄՆ–ում, ապա նրա բիզնեսին անդառնալի վնաս կհասցվի, նշում է The Verge–ը։ Հետագայում Apple–ը հույս ունի ամբողջովին արգելել Samsung սմարթֆոնների վաճառքն ամերիկյան շուկայում։

Samsung Galaxy S3 սմարթֆոնը ներկա պահանջում նշված է։ Չեն հիշատակվում նաև Samsung Galaxy Tab պլանշետային համակարգիչները` հիշեցնենք, որ ատենակալները մերժել են Apple–ի հայցը Galaxy Tab 10.1 մրցակից պրոդուկտում iPad պլանշետային համակարգչի դիզայնի պատենտի խախտումների դեմ։

Apple–ի իրավաբանները դեռ ուրբաթ օրը հայտարարել էին, որ մտադիր են ԱՄՆ–ում Samsung Galaxy շարքի տարածված սարքերի վաճառքների արգելքի մասին պահանջ ներկայացնել։ Պահանջի բավարարումը կարող է հանգեցնել Samsung–ի կողմից միլիրարդավոր դոլարների հասույթի կրճատման և Apple–ի դիրքերի ամրապնդման բջջային գաջեթների շուկայում։ Մյուս կողմից, ընկերության պատիժը կարող է սահմանափակվել տուգանքով և սարքերի վաճառքի արգելք չպարունակել։

Samsung–ը սմարթֆոնների շուկայի համաշխարհային առաջատարն է` նրա մասնաբաժինը բեռնած սարքերի մասով այս  տարվա երկրորդ եռամսյակում կազմել է 32.6 տոկոս, իսկ երկրորդ տեղում  գտնվող Apple–ին բաժին է ընկնում շուկայի 16.9 տոկոսը։ Միաժամանակ Apple–ն iPhone–ի վաճառքից ավելի մեծ շահույթ ունի` նույն ժամանակահատվածում ընկերությանը բաժին է ընկնում բջջային հեռախոսների համաշխարհային շուկայի շահույթի 71 տոկոսը, համաձայն Canaccord Genuity ընկերության հաշվարկների։--0-