USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+27

Apple-ը նոր iPhone-ը կներկայացնի սեպտեմբերի 12-ին

01.09.2017, 15:49
Ամերիկյան Apple կորպորացիան նոր iPhone-ները կկայանա սեպտեմբերի 12-ին:
Apple-ը նոր iPhone-ը կներկայացնի սեպտեմբերի 12-ին

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան Apple կորպորացիան նոր iPhone-ները կկայանա սեպտեմբերի 12-ին, հայտնում է CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԶԼՄ-ներին ուղարկված հրավերը:

«Կհանդիպենք մեզ մոտ: Ձեզ հրավիրում ենք միանալ մեզ՝ Կուպերտինոյում Սթիվ Ջոբսի անվան լսարանում առաջին միջոցառմանը»,- ասված է Apple-ի հրավերում:

Ըստ աղբյուրի, կորպորացիան շնորհանդեսին կներկայացնի երեք նոր iPhone՝ iPhone 7s, iPhone 7s Plus և iPhone 8: Կանխատեսումների համաձայն՝ նոր iPhone 8-ում կլինեն ամենաշատ փոփոխությունները, այդ թվում՝ առանց շրջանակի դիսփլեյ և գլխավոր կոճակի բացակայությունը:

Հաղորդվում է, որ շնորհանդեսը կդառնա Apple-ի նորակառույց «Apple Park» կենտրոնում առաջին միջոցառումը:

Ենթադրվում է, որ բացի iPhone-ից, Apple-ը կներկայացնի Apple TV-ի և սեփական բբջային կապով Apple Watch-ի նոր տարբերակը, որը թույլ կտա նրանց սեփականատերերին օգտագործել ժամացույցն առանց սմարթֆոն ունենալու անհրաժեշտության:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Apple ընկերությունը մտադիր է նոր արտադրանքների ներկայացման իր ամենամյա միջոցառումն անցկացնել նոր մասնաշենքում, որը ստացել է Apple Park անվանումը:

Սմարթֆոններն ու այլ նորույթները կներկայացվեն նորագույն լսարանում, որն անվանվել է Սթիվ Ջոբսի պատվին: Նստելատեղերի մեծամասնությունը գտնվում են ստորգետնյա տարածքում: Շքեղ գրասենյակը տեղակայված է բուսականությամբ պատված դաշտի կենտրոնում: -0-