USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+17

«Սև ուրբաթ» Ucom-ում. մինչև 70% զեղչ խելացի գաջեթների, սարքավորումների և սմարթֆոնների համար

26.11.2021, 18:01
Այսօրվանից մինչև նոյեմբերի 28-ը ներառյալ հանրահայտ «Սև ուրբաթ»-ի շրջանակներում Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում կգործի մինչև 70% զեղչ մի շարք ապրանքատեսակների համար
«Սև ուրբաթ» Ucom-ում. մինչև 70% զեղչ խելացի գաջեթների, սարքավորումների և սմարթֆոնների համար
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Այսօրվանից մինչև նոյեմբերի 28-ը ներառյալ հանրահայտ «Սև ուրբաթ»-ի («Black Friday») շրջանակներում Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում կգործի մինչև 70% զեղչ մի շարք ապրանքատեսակների համար, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը:

Նշենք նաև, որ նշված օրերին Պրեմիում դասի «գեղեցիկ», ինչպես նաև բրոնզե և արծաթե հեռախոսահամարները հասանելի կլինեն 50% զեղչով:

«Ucom-ում «Սև ուրբաթը» կտևի 3 օր, այնպես որ եթե որոշել եք թարմացնել ձեր սմարթֆոնները, գաջեթները կամ թեթևացնել առօրյան խելացի տան սարքավորումների օգնությամբ, մոտեցեք մոտակա Ucom սպասարկման կենտրոն կամ ձեզ հարմար որևէ պահի մտեք առցանց խանութ», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հավելենք, որ «Սև ուրբաթ»-ի շրջանակներում մասնավորապես կարելի է ձեռք բերել Samsung Galaxy S10 Lite սմարթֆոնը 200 900 դրամով՝ նախկին 279 900 դրամի փոխարեն, 40 մմ-ոց Apple Watch Nike S4 խելացի ժամացույցը 139 900 դրամով՝ նախկին 264 900 դրամի փոխարեն, Beats MLYG2ZM/A X ականջակալները 39 450 դրամով՝ նախկին 78 900 դրամի փոխարեն, BT Marshall Stockwell երաժշտական համակարգը 89 900 դրամով՝ նախկին 107 900 դրամի փոխարեն, փոքր չափսի Xiaomi Mi 2 Mini դրոնը 29 900 դրամով՝ նախկին 48 900 դրամի փոխարեն և այլն:

Ucom հայկական ընկերությունը (Universal Communications) հիմնադրվել է 2007թ.–ին։ Ucom–ը, լինելով Հայաստանի հեռահաղորդակցական շուկայի առաջատարներից մեկը, տրամադրում է ոլորտի ծառայությունների ամբողջ շրջանակը` գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն, թվային հեռախոսակապ։–0–