USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+20

Հայտնի է iPhone SE2 թողարկման ամսաթիվը (ՎԻԴԵՈ)

23.01.2020, 12:44
Ինսայդերները հրապաարկել է Apple–ի բյուջետային սմարթֆոնի` iPhone SE2–ի մասսայական արտադրության ամսաթիվը. ՎԻԴԵՈ
Հայտնի է iPhone SE2 թողարկման ամսաթիվը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի./ԱՌԿԱ/. Ինսայդերները հրապաարկել է Apple–ի բյուջետային սմարթֆոնի` iPhone SE2–ի մասսայական արտադրության ամսաթիվը, հաղորդում է korrespondent.net–ը` հղում անելով Bloomberg–ին։ 

Նշվում է, որ գաջեթը կհանվի մասսայական արտադրության 2020թ.–ին փետրվարին, իսկ արդեն մարտին կհայտնվի խանութներում։ Գաջեթի հավաքելու են Apple–ի կապալառու ընկերությունները`  Hon Hai Precision Industry–ը, Pegatron–ն ու Wistron–ը։ 

iPhone SE2–ը կդառնա SE ապարատի «իրավահաջորդը», որը Apple–ի վերջին հասանելի սմարթֆոնն է։ 

Աղբյուրը նաև նշում է, որ iPhone SE2–ն արտաքինից նման կլինի iPhone 8–ին, կունենա 4,7 դյույմանոց IPS էկրան, Home կոճակ` Touch ID–ով։ Նորույթը համալրված կլինի A13 չիպով։ iPhone–ի ամենապարզ տարբերակը կարժենա 399 դոլար։–0–

 Տեսանյութը`  CopyPasta–ի