USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 11, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+20

Հայաստանում Beeline-ի աշխատակիցները մասնակցում են հերթական Digithon-ին

12.09.2018, 13:56
Հայաստանում Beeline-ի աշխատակիցների մասնակցությամբ Հանքավանում մեկնարկեց Digithon 2018-ը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Հայաստանում Beeline-ի աշխատակիցները մասնակցում են հերթական Digithon-ին

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Beeline-ի աշխատակիցների մասնակցությամբ Հանքավանում մեկնարկեց Digithon 2018-ը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, Digithon–ի շրջանակում Beeline-ի տարբեր մասնաճյուղերի աշխատակիցները ստեղծում են նորարարական թվային ծառայությունների նախատիպեր: Այս տարի կորպորատիվ թվային մարաթոնի հայաստանյան փուլին մասնակցում է 4 թիմ։

Digithon 2018-ի թեման տվյալների դրամայնացումն է, որը հեռահաղորդակցության ոլորտի արդիական հարցերից է։

Աշխարհում հայտնի hackathon–ների նման, Digithon-ը տևում է 24 ժամ։ Այդ ընթացքում թիմերը պետք է մշակեն իրենց լուծումների նախատիպերը: Բոլոր թիմերին իրենց խորհուրդներով օգնում են հատուկ ընտրված մենթորները՝ ընկերության ՏՏ, մարքեթինգի և կոմերցիայի մասնագետները։ Արդյունքները գնահատում է ժյուրին, որի կազմում Beeline-ի ղեկավարներն են, իսկ նախագահը՝ ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն է։ 

«Beeline-ում մենք միշտ խրախուսում ենք նորարարությունը և ակտիվությունը։ Մեզ մոտ աշխատում են հիանալի մասնագետներ, և մենք պետք է նրանց համար ստեղծագործական մթնոլորտ ապահովենք։ Այս մրցույթի նպատակը մի կողմից տարբեր բաժինների աշխատակիցներին ընդհանուր խնդրի շուրջ միավորելն է, մյուս կողմից՝ նոր գաղափարներ մշակելն է, որպեսզի մեր հաճախորդներին կարողանանք էլ ավելի պարզ ու հարմար ծառայություններ մատուցել», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հայաստանյան փուլի հաղթող թիմը կմասնակցի Գլոբալ Digithon-ին Ամստերդամում, ուրտեղ գտնվում է ՎԵՈՆ խմբի գլխամասային գրասենյակը։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–