Հայ մարզիկները կմասնակցեն Batumi Extreme Fest 2012 էքստրեմալ մարզաձևերի միջազգային փառատոնին

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline), Կոնվերս բանկի և էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի աջակցությամբ էքստրեմալ տարբեր մարզաձևերի 10 թիմ Հայաստանից կմասնակցի Batumi Extreme Fest 2012 էքստրեմալ մարզաձևերի միջազգային 2-րդ փառատոնին, հաղորդեցին «ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից:
Հաղորդագրության համաձայն, ավտո-մոտո փառատոնի կազմակերպիչն է Վրաստանի էքստրեմալ սպորտի Geoextreme ասոցիացիան: Օգոստոսի 23-ից 26-ը անցկացվող մրցումներին կմասնակցեն մարզիկներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից և այլ երկրներից:
40 հայ մարզիկներ կցուցադրեն իրենց վարպետությունը արտաճանապարհային մեքենաներ վարելու` Jeep-Trial մարզաձևի Standart, Monster, Extreme դասերում, ինչպես նաև մոտոկրոսի և ռաֆթինգի մրցումներում:
«ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն ցանկացել է, որ հայ մարզիկների հաջող ելույթները ցուցաբերեն թիմային ոգի, փոխօգնություն և հաղթանակի անսասան ձգտում:
«Երիտասարդների մոտ հենց այդ հատկանիշների արտահայտմանն է ձգտում «ԱրմենՏել» ընկերությունը, սատարելով երիտասարդության շրջանում անցկացվող մարզական տարբեր նախաձեռնություններն ու նախագծերը», - ասաց նա:
Ըստ էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանի՝ միջազգային մրցաշարին մասնակցելու հերթական հրավերը` երիտասարդ մարզիների ևս մեկ հաջողությունն է:
«Հաճելի է տեսնել, որ մրցաշարից մրցաշար աճում է նրանց վարպետությունը, շատանում են հաղթանակները, բարձրացնելով Հայաստանի էքստրեմալ սպորտի համբավը», - նշեց նա:
Jeep Trial` բնական և արհեստական խոչընդոտներով ճանապարհին մեքենա վարելու մրցույթ է: Jeep Trial առաջնության ժամանակ ճանապարհը հաղթահարելու հիմնական չափանիշներն են արագությունը և հստակությունը:
Ռաֆթինգ` լեռնային գետերով կամ թիավարման արհեստական ջրանցքներով արագընթաց վարում է 2, 4 կամ 6-տեղանող փչովի նավակներով:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմե-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ:--0-