USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+20

Պրեմիում դասի համարներ մինչև 50% զեղչով․ Ucom-ում մեկնարկել է «uDays»-ը

25.02.2022, 18:57
Մինչև 2022 թվականի մարտի 1-ը ներառյալ «uDays» առաջարկի շրջանակներում «Յուքոմ» ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում ներկայացված տեսականին կարելի է ձեռք բերել մինչև 30% զեղչված գներով
Պրեմիում դասի համարներ մինչև 50% զեղչով․ Ucom-ում մեկնարկել է «uDays»-ը

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./ԱՌԿԱ/. Մինչև 2022 թվականի մարտի 1-ը ներառյալ «uDays» առաջարկի շրջանակներում «Յուքոմ» ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում ներկայացված տեսականին կարելի է ձեռք բերել մինչև 30% զեղչված գներով, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը:

Մասնավորապես, Alcatel 3T 10 2-ը 1-ում պլանշետը կարժենա 69 900 դրամ նախկին 84 900 դրամի փոխարեն, տիեզերական մոխրագույն երանգի սպիտակ սպորտային ժապավենով 38 մմ-ոց Apple Watch S3 խելացի ժամացույցը հնարավոր է ձեռք բերել 129 900 դրամով, նախկին 154 900 դրամի փոխարեն, «խելացի տուն» հավաքածուի մեջ ընդգրկված ջրի արտահոսքը վերահսկող HIPER - W01 տվիչը կարժենա 7400 դրամ նախկին 13 900 դրամի փոխարեն:

«uDays-ը դարձել է բարի ավանդույթ, ընդ որում տարվա առաջին uDays-ը կտևի 5 օր սովորական 3 օրվա փոխարեն։ Մեր սպասարկման սրահների և առցանց խանութի ապրանքատեսակների լայն տեսականու մեջ Դուք ոչ միայն զեղչված գներով կգտնեք այն, ինչը Ձեզ անհրաժեշտ է, այլև կարող եք մինչև 50% զեղչով ձեռք բերել Պրեմիում դասի գեղեցիկ հեռախոսահամարներ», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ 30 000 դրամը գերազանցող  սարքավորումները հնարավոր է ձեռք բերել նաև ապառիկ՝ առաջին 12 ամսվա համար 0% կանխավճար, 0% սպասարկման վճար և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությամբ:

Ucom հայկական ընկերությունը (Universal Communications) հիմնադրվել է 2007թ.–ին։ Ucom–ը, լինելով Հայաստանի հեռահաղորդակցական շուկայի առաջատարներից մեկը, տրամադրում է ոլորտի ծառայությունների ամբողջ շրջանակը` գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն, թվային հեռախոսակապ։–0–