USD
373.34
EUR
440.35
RUB
4.8937
GEL
138.84
2026 թ. ապրիլի 20, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+15

Ադրբեջանցի հակերները կոտրել են մոտ 300 հայկական կայքեր. փորձագետ

26.02.2014, 13:05
Ադրբեջանցի հակերները նախօրեին գիշերը կոտրել են մոտ 300 հայկական կայքեր, Facebook սոցցանցի իր էջում տեղեկացրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Ադրբեջանցի հակերները կոտրել են մոտ 300 հայկական կայքեր. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանցի հակերները նախօրեին գիշերը կոտրել են մոտ 300 հայկական կայքեր, Facebook սոցցանցի իր էջում տեղեկացրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Նախնական տվյալներով` ադրբեջանցի հակերներին հաջողվել է վերահասցեավորել DNS համակարգը ADC ընկերության սերվերի վրա։ Այս ամենի հետևանքով մոտ 300 հայկական կայքեր կոտրվել են», – տեղեկացրել է Մարտիրոսյանը։

Փորձագետի խոսքերով` կայքերը վերականգնելու համար ժամանակ կպահանջվի։

Նախօրեին Մարտիրոսյանը Facebook–ի իր էջում տեղեկացրել էր, որ Antiarmenia ադրբեջանական հակերային խումբը հայտարարել է փետրվարի 26–ին հայկական կայքերը կոտրելու մտադրության մասին Խոջալուի դեպքերի կապակցությամբ։ Նա տեղեկացրել էր, որ հայ հակերները ևս պատրաստվում են գրոհել ադրբեջանական կայքերը` կապելով դա Սումգայիթի ջարդերի հետ։ –0–