USD
372.59
EUR
438.2
RUB
4.9652
GEL
138.47
2026 թ. ապրիլի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+16

Ucom–ը ներողություն է խնդրում ու հայտնում, որ ծառայությունների մի մասը վերականգնվել է

09.07.2020, 00:59
Ucom–ին հաջողվել է վերականգնել շարժական կապի ձայնային ծառայությունները, ինչպես նաև ֆիքսված կապի ինտերնետն ու ֆիքսված հեռախոսակապը
Ucom–ը ներողություն է խնդրում ու հայտնում, որ ծառայությունների մի մասը վերականգնվել է

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի./ԱՌԿԱ/. Ucom–ին հաջողվել է վերականգնել շարժական կապի ձայնային ծառայությունները, ինչպես նաև ֆիքսված կապի ինտերնետն ու ֆիքսված հեռախոսակապը։

Այս մասին նշվում է ընկերության Facebook–յան էջում։

«Սիրելի՛ բաժանորդներ, այս պահին մեզ հաջողվել է վերականգնել շարժական կապի ձայնային ծառայությունները, ինչպես նաև ֆիքսված կապի ինտերնետն ու ֆիքսված հեռախոսակապը։ Մնացել է հեռուստատեսային և տվյալների փոխանցման ծառայությունները վերականգնենք։ 1000 ներողություն, տեխնիկա է, երբեմն այսպես էլ է պատահում։ Հասկանում ենք բոլորիդ հույզերը և տարակուսանքը, հայցում ենք Ձեր ներողամտությունը ևս մեկ անգամ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հուլիսի 8–ի երեկոյան Ucom–ից հայտնեցին, որ հոսանքի տատանման հետևանքով ֆիքսված և շարժական կապի հետ առաջացել է խնդիր, որը կարգավորման ընթացքում է։–0–