USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+17

Ucom-ն առաջարկում է առանց կանխավճարի ձեռք բերել ցանկացած գաջեթ

23.02.2021, 15:35
Մինչև մարտի 15-ը Ucom ընկերության ցանկացած վաճառքի և սպասարկման կենտրոնում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում ապառիկ ձևակերպելիս գնորդները կարող են ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը, գաջեթը կամ աքսեսուարն առանց կանխավճարի
Ucom-ն առաջարկում է առանց կանխավճարի ձեռք բերել ցանկացած գաջեթ

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի./ԱՌԿԱ/. Մինչև մարտի 15-ը Ucom ընկերության ցանկացած վաճառքի և սպասարկման կենտրոնում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում ապառիկ ձևակերպելիս գնորդները կարող են ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը, գաջեթը կամ աքսեսուարն առանց կանխավճարի, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը։

Ապառիկը ձևակերպվում է «Յունիբանկ» ՓԲԸ կողմից 36 ամսով, որոնցից առաջին 12 ամսվա ընթացքում գնորդները կօգտվեն 0% կանխավճարի, 0% տարեկան տոկոսադրույքի և 0% սպասարկման վճարի հնարավորությունից։ Ավելին՝ սարքավորումները ձեռք բերելիս չկա Ucom-ի որևէ ծառայության բաժանորդ դառնալու և մնալու պարտավորություն։ 

Առկա են սմարթֆոններ բյուջեի տարբեր հնարավորություններ ունեցող գնորդների համար՝ Alcatel 1se, Galaxy A12, Realme C11, Poco M3, Redmi 9T և iPhone 12, ինչպես նաև բազմապիսի աքսեսուարներ։

Գնորդները կարող են ընտրել Marshall Acton II, JBL FLIP4, կամ JBL Xtreme 2 բարձրախոսներից մեկը, JBL E55BTQ, JBL E65BTականջակալներ, Yandex Smart Station, որն իր «Ալիսա» խելացի օգնականի միջոցով կարող է հազարավոր առաջադրանքներ կատարել։ 

Հավելենք, որ, օրինակ, Marshall Major III Bluetooth սպիտակ ականջակալները 36 ամսվա ապառիկ տարբերակով ձեռք բերելու դեպքում գնորդներն ամեն ամիս կվճարեն 1250 դրամ, իսկ Apple AirPods Pro ականջակալները 36 ամսվա ապառիկ տարբերակով ձեռք բերելիս գնորդները յուրաքանչյուր ամիս կվճարեն 4440 դրամ:  

Ucom հայկական ընկերությունը (Universal Communications) հիմնադրվել է 2007թ.–ին։ Ucom–ը, լինելով Հայաստանի հեռահաղորդակցական շուկայի առաջատարներից մեկը, տրամադրում է ոլորտի ծառայությունների ամբողջ շրջանակը` գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն, թվային հեռախոսակապ։–0–