USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+20

Հայկական երկու ստարտափեր ներառվել են արհեստական բանականության տարվա 7 ամենաթրենդային հավելվածների վարկանիշում

01.12.2023, 22:34
Ցանկում ներառվել են նաև ChatGPT-ն, Canva-ն, Pinterest-ը, Craft-ը, Artifact-ը և SmartDreams-ը
Հայկական երկու ստարտափեր ներառվել են արհեստական բանականության տարվա 7 ամենաթրենդային հավելվածների վարկանիշում
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայկական Picsart-ը և Sololearn-ը ներառվել են արհեստական բանականության (ԱԲ) ինտեգրումով տարվա 7 ամենաթրենդային հավելվածների վարկանիշում, որը կազմել է Apple-ը, հաղորդում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

Նշվում է, որ Picsart հավելվածում մի շարք գործիքների հնարավորություն է տալիս, որոնք կարող են անհավանական ճշգրտությամբ հեռացնել ետնանկարը կամ անցանկալի առարկաները, ստեղծել անիմացիոն GIF կամ սթիքերներ, և այլն: Իսկ Sololearn-ում ԱԲ Kodie հրահանգիչը կարող է գտնել ծրագրային կոդի սխալները և հուշումներ անել:

Ցանկում ներառվել են նաև ChatGPT-ն, Canva-ն, Pinterest-ը, Craft-ը, Artifact-ը և SmartDreams-ը։-0-