Չաթ-օգնական «My Viva» հավելվածում․ թվային նոր գործիք՝ առցանց շփումը նախընտրողների համար

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Այսուհետ Viva ընկերությունը, կարևորելով իր հաճախորդների սպասարկման բարձր որակը, ներկայանում է հերթական նորությամբ ընկերության բաժանորդները կարող են ստանալ իրենց հարցերի պատախանները նաև «My Viva» հավելվածի առցանց չաթի միջոցով։ Եթե դեռևս չեք օգտվում My Viva հավելվածից, այն կարող եք ներբեռնել Google Play-ից կամ Apple Store-ից, հաղորդում է Viva ընկերության մամուլի ծառայությունը։
Չաթ-օգնականը մշակվել է հատուկ այն հաճախորդների համար, ովքեր հեռախոսազանգի փոխարեն նախընտրում են տեքստային հաղորդակցությունը: Հաճախորդների հետ չաթի միջոցով շփվելու հնարավորությունը կարագացնի հարցումների մշակումը և որակի անընդհատ բարելավումը:
«Viva-ի հաճախորդների հետ չաթի միջոցով շփվելու գործառույթը թույլ կտա մեզ ավելի լավ հասկանալ նրանց կարիքներն ու նախասիրությունները, ինչը, իր հերթին, կօգնի բարելավել մատուցվող ծառայությունների որակը և յուրաքանչյուրին ցուցաբերել անհատական մոտեցում ։ Մենք հպարտ ենք, որ կարող ենք առաջարկել ժամանակակից և հարմար լուծումներ և ձգտում ենք անել ամեն ինչ, որպեսզի Viva-ի յուրաքանչյուր հաճախորդ իրեն զգա ուշադրության կենտրոնում և ստանա որակյալ աջակցություն իր համար ամենահարմար պահին»,-ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։
Որո՞նք են «My Viva» հավելվածում չաթ-օգնականի առավելությունները
Աշխարհի ցանկացած կետից. լուծումները կարելի է ստանալ անկախ գտնվելու վայրից: Ռոումինգում գտնվելու ժամանակ «My Viva» հավելվածից օգտվելիս ինտերնետի սպառման համար ԳՈՒՄԱՐ ՉԻ ԳԱՆՁՎՈՒՄ:
Բազմաֆունկցիոնալություն. կարելի է ուղարկել խնդրին առնչվող screenshot-եր և այլ ֆայլեր։
Եթե աղմկոտ վայրում եք. առցանց օգնականին կարելի է դիմել անկախ գտնվելու վայրից, (ակումբում, հավաքույթների ժամանակ), այսինքն՝ ցանկացած իրավիճակում երբ աղմուկը թույլ չի տալիս խոսել հեռախոսով։
Արագ արձագանքում. My Viva-ի չաթ-օգնականի միջոցով բաժանորդը կստանա արագ պատասխան՝ բջջային կապի և ծառայություններին հետ կապված հարցերի վերաբերյալ:
My Viva» հավելվածը բաժանորդների կարիքներին համապատասխանեցված պարզ լուծում է, որը թույլ է տալիս վերահսկել հաշվեկշիռը, ընտրել հաղորդակցության անհատական կարիքներին առավել համապատասխան սակագնային պլաններ և ծառայություններ, դրանք ակտիվացնել կամ ապաակտիվացնել, և այլն։