USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+18

Adobe-ը հետաքրքրված է Հայաստանի նորարարությունների ուսումնասիրությամբ․ ընկերության նախագահ

18.10.2023, 19:37
Adobe-ը հետաքրքրված է Տեխնոլոգիակա աճի և նորարարությունների ուսումնասիրությամբ։ Այս մասին հայտարարել է ծրագրային ապահովման ամերիկյան խոշոր մշակողի՝ Adobe ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Շանթանու Նարայենը Երևանում կազմակերպված ասուլիսի ընթացքում
Adobe-ը հետաքրքրված է Հայաստանի նորարարությունների ուսումնասիրությամբ․ ընկերության նախագահ
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Adobe-ը հետաքրքրված է Հայաստանի տեխնոլոգիակա աճի և նորարարությունների ուսումնասիրությամբ։ Այս մասին հայտարարել է ծրագրային ապահովման ամերիկյան խոշոր մշակողի՝ Adobe ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Շանթանու Նարայենը Երևանում կազմակերպված ասուլիսի ընթացքում։

Նա Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2022 թ․ հաղթող է, որն այսօր հանձնվել նրան հանդիսավոր միջավայրում։

Մամուլի ասուլիսի ընթացքում Նարայենը նշեց, որ իր համար մեծ պատիվ է լինել Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2022թ դափնեկիրը և միանալ նախկին նշանավոր մրցանակակիրների խմբին, ովքեր ձևավորել են բարձր տեխնոլոգիաների լանդշաֆտը։

«Այս մրցանակը ընդգծում է տեխնոլոգիաների առանցքային դերը՝ դրական փոփոխությունների առաջ մղման գործում՝ մարդկանց հնարավորություն տալով ստեղծագործել, սովորել, աշխատել և ապրել լիարժեք կյանքով:

Adobe-ն հպարտ է իր ներդրումն ունենալ Հայաստանի՝ նորարություններով հարուստ ժառանգության մեջ, և ես իմ առաջիկա այցի ընթացքում ուրախությամբ կբացահայտեմ Հայաստանում հետագա տեխնոլոգիական աճի և նորարարության հեռանկարները», – ասաց ընկերության նախագահը։

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նշեց, որ Հայաստանի համար մեծ պատիվ է ընդունել տեխնոլոգիական ոլորտի հանրահայտ մարդկանց, որոնք իրենց գործունեությամբ տեխնոլոգիաների զարգացման գործում մեծ փոփոխություններ և լուծումներ են ներդրել՝ դյուրացնելով, նոր հարթության վրա բերելով մարդկության կյանքն ու կենսակերպը

«Նրանց ներկայությունը մեր երկրում գալիս է մեկ անգամ ևս փաստելու և ամրագրելու Հայաստանի ապագան՝ որպես բարձր տեխնոլոգիաների զարգացող երկիր», – ասաց Խաչատրյանը։

Synopsys Armenia–ի տնօրեն Հովիկ Մուսայելյանն իր հերթին ընդգծեց, որ Հայաստանի մրցակցային առավելությունները սերտորեն կապված են բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետ, և որ մեր երկիրն ունի բոլոր նախադրյալներն ու անհրաժեշտ ռեսուրսները համաշխարհային խաղացող դառնալու համար։

«Վստահ ենք, որ տարիներ անց այս հեղինակավոր մրցանակը ստացած հսկաները կվերադառնան Հայաստան՝ իրենց հետ բերելով բարձր տեխնոլոգիաների գերժամանակակից մշակույթը՝ այդպիսով բարձրացնելով մեր պետության վստահությունը և համաշխարհային ճանաչումը՝ որպես գիտելիքի և ինտելեկտի վրա հիմնված երկիր», – ասաց նա։

Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը հավելեց, որ մրցանակը բարձր արժեք է ներկայացնում Հայաստանի համար՝ համաշխարհային տեխնոլոգիաների բնագավառում իր հեղափոխական և նորարարական ավանդի շնորհիվ:

«Թվային փոխակերպումը առաջնահերթություն է ինչպես բիզնեսում, այնպես էլ ողջ աշխարհում ընդհանրապես։ Սա էլ իր հերթին ավելի է ընդլայնում հեռահաղորդակցության և տեխնոլոգիական այլ ընկերությունների գործունեության շրջանակը։ Համոզված եմ, որ հայկական ՏՀՏ համայնքը մեծապես կշահի պրն․ Նարայենի այցելություններից», – ասաց նա։

Հայկական պետական մրցանակի մասին

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի նախորդ տարիների մրցանակակիրներներն են․
  • Քրեյգ Ռ. Բարեթ` «Ինտել» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ (2010)
  • Ստիվ Վոզնյակ` «Apple Computer» կորպորացիայի համահիմնադիր (2011)
  • Ֆեդերիկո Ֆաջին` Synaptics ընկերության պատվավոր նախագահ, «Ֆեդերիկո և Էլվիա Ֆաջին» հիմնադրամի նախագահ (2012)
  • Ցուգիո Մակիմոտո` Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն (2013)
  • Մարիո Մացցոլա` Զարգացման գծով նախագահ, Cisco systems (2014)
  • Եվգենի Կասպերսկի` Գլխավոր տնօրեն, Kaspersky Lab (2015)
  • Լուի Պուզեն` Open-Root կազմակերպության գլխավոր տնօրեն, ինտերնետի և համացանցի նախահայրերից մեկը (2016)
  • Թոնի Ֆադել` Թոնի Ֆադել – «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, IPod ապրանքանիշի ստեղծող (2017)
  • Դոկտոր Ջեյմս Թրուշարդ՝ Նեյշնլ Ինսթրումենթս ընկերության համահիմնադիր (2018)
  • Դոկտոր Տակեո Կանադե՝ Կարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր (2019)
  • Դոկտոր Չի-Ֆուն Չան՝ Սինոփսիսի Գլխավոր գործադիր համատնօրեն (2020)
  • Լեոն Ստոկ՝ IBM'-ի Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) խմբի փոխնախագահ (2020)։–0–