USD
367.93
EUR
417.23
RUB
4.9162
GEL
139.03
2026 թ. հունիսի 24, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

ՀԽ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է «ԱՐՄԵՆՏԵԼԸ» և VIVACELL-MTS-Ն ԱՌԱՋԱՏԱՐ ՃԱՆԱՉԵԼ ԻՆՏԵՐՆԵՏ-ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ

21.01.2010, 20:30
Հայաստանի հանրային խորհուրդը դիմել է Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ) «ԱրմենՏել» (Beeline ապրանքանիշ) և VivaCell-MTS ընկերություններն Ինտերնետ-ծառայությունների և բջջային կապի շուկայում առաջատար ճանաչելու առաջարկով։
ՀԽ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է «ԱՐՄԵՆՏԵԼԸ» և VIVACELL-MTS-Ն ԱՌԱՋԱՏԱՐ ՃԱՆԱՉԵԼ ԻՆՏԵՐՆԵՏ-ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հանրային խորհուրդը դիմել է Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ) «ԱրմենՏել» (Beeline ապրանքանիշ) և VivaCell-MTS ընկերություններն Ինտերնետ-ծառայությունների և բջջային կապի շուկայում առաջատար ճանաչելու առաջարկով։

Ինչպես չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ձեռնարկատիրության գործունեության և սպառողների հարցերի հանձնաժողովի ղեկավար Արշակ Սադոյանը, դա հնարավորություն կտա Հանձնաժողովին ավելի կոշտ կարգավորել այդ օպերատորների սակագնային քաղաքականությունը։

«Ակնկալվում էր, որ մեծածախ Ինտերնետի գների իջեցումից հետո փրովայդերները նույնպես կնվազեցնեն գները վերջնական սպառողների համար, սակայն այդ ակնկալիքները գործնականորեն չարդարացվեցին, գների էական իջեցում տեղի չունեցավ»,- ասաց Սադոյանը՝ նշելով, որ եթե շուկան իր ուժերով չի կարողանում կարգավորել գներն, ապա դա պետք է անեն համապատասխան կառույցները։

Հանձնաժողովի նախագահը նշեց նաև, որ Ինտերնետի որակի և արագության առումով Հայաստանը շատ է հետ մնում տարածաշրջանի իր հարևաններից ։

Համաձայն ՀԿԾՀ՝ 2009 թվականի նոյեմբերի 18-ի որոշման, երկրում սահմանվել է «ԱրմենՏել» և FiberNet Communications օպերատորների կողմից մեծածախ Ինտերնետի առավելագույն սակագնի չափը, որն ամսական կկազմի 174 հազար դրամ (շուրջ 460 ԱՄՆ դոլար) 1Մբիթ/վայրկյան արագության դեպքում, ինչը երկու անգամ ցածր է 2009 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշից։
Սադոյանն ընդգծեց նաև, որ նմանատիպ իրավիճակ է նաև բջջային կապի շուկայում, որտեղ «օպերատորները, տարբեր ակցիաներ և զեղչեր հայտարարելով, շարունակում են գերշահույթ ստանալ, սահմանել ծառայությունների ինքնարժեքը շատ անգամ գերազանցող սակագներ»։

«Orange-ը սահմանեց 5 դրամ/րոպե սակագին, և մյուս օպերատորները չեն դժգոհում, որ երրորդ օպերատորը դեմպինգային քաղաքականություն է իրականացնում։ Իսկ եթե դա դեմպինգ չէ, ապա կարելի է եզրակացնել, որ մյուս օպերատորները, մեկ րոպեի դիմաց 3 դրամ սակագին սահմանելով, գերշահույթ են ստանում»,- հայտարարեց Հանրային խորհրդի հանձնաժողովի ղեկավարը։ 

«ԱՌԿԱ» գործակալության խնդրանքով մեկնաբանելով Սադոյանի հայտարարությունը՝ «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը նշեց, որ Հայաստանի բջջային կապի շուկայում առողջ մրցակցություն է, և շուկան չի կարգավորվում։

«Մենք մեր ափսոսանքն ենք հայտնում, որ Հանրային խորհրդի պես հարգելի կառույցի հեղինակությունը վարկաբեկում են նման անպատասխանատու հայտարարություններով»,- ասաց Բեղլոյանը։

Ըստ նրա, Սադոյանի հայտարարությունները վկայում են շուկայում գնագոյացման տարրական օրենքների վերաբերյալ նրա՝ ոչ տեղեկացված լինելու մասին։

Իր հերթին VivaCell-MTS ընկերությունում դեռևս չեն մեկնաբանել Հանրային Խորհրդի անդամի հայտարարությունը։
Հայաստանում ներկայում գործում է մեծածախ ինտերնետի երեք օպերատոր՝ «ԱրմենՏել» (Beeline ապրանքանիշ) հեռահաղորդակցային ընկերությունը, FiberNet Communications և GNC Alfa-ն։

Հանրային խորհուրդը՝ խորհրդատվական մարմնի կարգավիճակով, ստեղծվել է 2008թ. հունիսի 13-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հատուկ հրամանով: Խորհրդի լիազորությունների մեջ են մտնում պետական կարևորության հարցերի քննարկումը, օրենքների վերլուծությունը, օրենսդիր ակտերը, երկրի նախագահի հրամանագրերը: 2009թ. գարնանը նախագահը նշանակել է Հանրային խորհրդի ադամներին ու հաստատել կազմը:-0-